Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային մասնաճյուղի ղեկավար Սամվել Բեգլարյանն ասաց, որ Տավուշի մարզպետի նախկին խորհրդական, իջեւանցի բանաստեղծ Լյուբիկ Չիբուխչյանը, ով հունիսի 10-ին հայտարարել է Ադրբեջանից քաղաքական ապաստան հայցելու իր ցանկության մասին, արժանի չէ Հայաստանի գրողների միության անդամ լինելու:
Բեգլարյանն ասաց, որ մարզպետի խորհրդականի պաշտոնից զրկվելը չի կարող արդարացում լինել հայրենիքից հրաժարվելու համար: Ս. Բեգլարյանը հայտնեց , որ Լյուբիկ Չիբուխչյանը պետք է վտարվի Հայաստանի գրողների միության Տավուշի մասնաճյուղից, սակայն այդ հարցն ինքը միակամ չի որոշում, այլ՝ մասնաճյուղի անդամների որոշմամբ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
եթե նախկին մարզպետն չէր միջամտել դա չէր կարա դառնա հգմ անդամ իր դեբիլական բառերի շարքով , որոնք որպես կանոն իմաստ չէին արտահայտում և ինչպես նախկին նախագահն կասեր ուրիշ մասնագետի կարիք ունի Փաստորեն Ա Ղուլարյանի թեթև ձեռքով ծնվեց հայրենիքի դավաճանի մի հիանալի կերպար
Մինչև ԼՉ-ին խորհրդականի պաշտոնից ազատելը ոչ ոք չէր մտածում նրա ,,ազգի դավաճան,, լինելու մասին:Գրվում էին տարբեր մեկնաբանություններ նրա դիմակը պատռելու նպատակով,բայց ոչ ոք հաշվի չէր առնում,քանի որ առկա էին բարձրաստիճան հովանավորներ:Մեծն հովանավորը պատասխանատվություն կրելու փոխարեն պաշտոն ստացավ և ,,մաքրեց Տավուշի օդը,,,նորանշանակ մարզպետը միանգամից հասկացավ Լյուբիկի ով լինելը և նրան ազատեց զբաղեցրած պաշտոնից:Եվ ստեղծվեց մի իրավիճակ,որը շատ դիպուկ կոչվում է ,,եզն ընկավ՝դանակավորը շատացավ,,:Մինչև բոլոր լյուբիկներից Տավուշի մարզպետարանը չփրկվի՝ մարզում առկա որևէ խնդիր չի լուծվի:
եթե ուշադիր ես եղել,ապա պիտի նկատած լինեյիր,որ ես իրերն կոչել եմ իրենց անուններով ու նշել նախկին մարզպետի կողմից այն մեծ ավանդի մասին,որը հասցրեց Լյուբիկի պես անտաղանդ հ անճարին կանգնելու դավաճանության ուղու վրա Այնպես որ եզի ու դանակի համեմատությունը տեղին չէ
Ինչ եզ,ինչ դանակ… հեչ տեղին չէ ձեր օրինակը,հարգելիս: Պարզապես մարդկանց համբերության բաժակը լցվել էր,սա էլ վերջին կաթիլն էր:
Հետաքրքիր է, եթե իրական քաղաքական հալածանք տեսներ այդ մարդը ի*նչ կաներ:Իրական, հայկական, սերժակա-տավուշական, ԱԱԾ-ա,բ, գ պատմագիտական, ի*նչ կաներ…Ընդամենը աթոռը քաղաքականացնե*լ …Շատ շուտով քաղաքականը կտեսնեն և կհասկանան, ամոթից էլ գետինը կմտնեն:Խզբզելն էլ գրող լինելու հետ կապ չունի:Սվիֆթի ,,Գրքերի ճակատամարտը,, եթե խրատ չի եղել, էլ ոչինչ չի օգնի:Նա չէ մեղավոր, մեղավորը այն նախկին մարզակերն է, ով կոմեդիան վերածեց ողբերգության:Ոչ միայն նա, բայց ..Նա:Ամենայն հայոց նախագահի, ամենայն հայոց երգիչ…Ամենայն հայոց գրողների` չգրողների միություն…
Իմ կարծիքով վաղուց ժամանակն է մոռանալ Լ.Չիբուխչյանին և մանրակրկիտ զննել այն իրավիճակն ու այդ իրավիճակում գործող պաշտոնատար անձանց գործողությունները, որոնք անձնական կամ այլ դրդապատճառներից ելնելով հնարավորություն ստեղծեցին Լյուբիկի կամ դեռևս չբացահայտված նրա նմանների գոյության համար: Ես խորին հարգանքով եմ վերաբերվում Ս.Բեգլարյանին և նա այն կարծիքին, որ Լյուբիկը պետք է վտարվի, սակայն այս պարագայում ոչինչ չասել մի մարդու՝ Արմեն Ղուլարյանի մասին, ում հովանու ներքո նա պարբերաբար ոտնահարել է մեր երկրի շահերը, իր գործողություններով խայտառակել սահմանամերձ գոտու բնակչի անարատ անունը, գրողների միությունը…., առնվազն ճիշտ չէ: Հարգարժան լրագրողը և Ս.Բեգլարյանը միմյանց հետ պետք է խոսեին ու ընթերցողի դատին հանձնեին այն հնարավոր քայլերի ու իրավիճակներին մասին մտքերը, որոնց կյանքի կոչելն այսուհետ կբացառեր լյուբիկների գոյության կամ գոյատևման հնարավորությունները: Եթե ես անձամբ չճանաչեի Ս.Բեգլարյանին, կմտածեի, որ այս հարցի հետ կապված Արմեն Ղուլարյանի մասին օբյեկտիվը ասելու կամ գրելու համար պետք է սպասենք նրա վերջնական պաշտոնանկությանը:
Վերջում մեկ հարց հարգարժան լրագրողին՝ Դուք երբևէ փորձել եք այս թեմաներով խոսել Արմեն Ղուլարյանի հետ, ասենք նրանից պարզելու համար այն խորհուրդների շրջանակը, որոնք տրվել են Լյուբիկի կողմից և որոնք ինքը՝ Արմենը հաշվի առնելով գոնե մեկ ուղղությունով դրական տեղաշարժ է արձանագրել, իսկ եթե այդպիսիք չկան, ապա որոնք են եղել նրան այդքան երկար ժամանակով խորհրդական պահելու նպատակն ու իմաստը:
Cruel are the times, when we hild rumour
From what we fear, yet know what we fear,
But float upon a wild and violent sea
Each way and move.
Նվերի հետ համամիտ եմ:Ղուլարյանը ամենակարող էր, եթե իր տղային գիտության թեկնածու է դարձրել, էլ ինչ կա զարմանալու:3 օր մտել է մեր լսարան և փախել խայտառակվելուց:Հայերեն տառերը չիմացողին գիտական կոչման է արժանացրել, պաշտոն տվել , տառերը իմացողին, իհարկե կարող էր:
Այսօր վերանայեցի արխիվս և որոշ տեսագրություններից մի փունջ եմ ներկայացնում:Եվ ընթերցողը կհասկանա և հեղինակը:
1.Վայ, թող հաչեն, շունը հաչում է քարավանն անցնում:….ջան, ես ի*նչ ունեմ մտածելու, ի*նչս է պակաս, թագավորի պես ապրում եմ, ինչս չեն տվել, է թող հաչեն, նրանց գործը դա է:
2.Հասնում է, քիչ է, արա դու պատկերացնում ես մեր վիճակը, երբ իմացանք ու մտածեցինք, որ նա մարզպետ դառնալու ցանկություն ունի, հա, հասկանում ես…
3….վայ, ինչ ես ասում, ես նախագահի ընտանիքի անդամն եմ, ով կհամարձակվի Արմենին նեղացնել:Ընտանիքի անդամի ընկերոջը նեղացնու*մ են …ջան:
4…Վայ, …ջան, զբաղված եմ, շատ եմ զբաղված, Ահմադին գալու է Հայաստան, դե ինձ հյուր կգա…5.Ոնց կլինի, եթե իր հոր մասին գրածս գրքի դիմաց նա ինձ չգնահատի, ուրեմն…չէ, չէ, հնարավոր չէ:
5.Սերժի մասին գիրքը երբ էլ ուզեմ փոխաբերությունը մեջ տեղ կբերեմ ու կդառնա հակառակը:
6.Մատանի*ն, հա, էդ ինչ մեծ բան է, որ ասում էս: Դոկ-ի ռեստորանում Արմենը ակադեմիկի կոչումս էր շնորհավորում, ինչ կա զարմանալու…
ժամանակի առումով այսքանը:
Ճիշտ են ասում `կլանն է նրան մղում է նման քայլերի, որպեսզի մարզպետը հրատապ չլուծի և իրենց հարցերը:Ժամանակ են շահում, որ լեզու գտնեն: