Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը հեռացավ սուլոցների ու «ամոթ» վանկարկումների ուղեկցությամբ

Հունիս 11,2014 23:04

«Դեմ եմ» նախաձեռնության անդամները այսօր ի պաշտպանություն գործատուների կողմից ճնշվող քաղաքացիների ակցիայի ընթացքում երկրորդ անգամ նստեցին նաեւ Աբովյան փողոցում՝ պահանջելով չխոչընդոտել իրենց ակցիան:

Հետո իրենց ակցիան շարունակելով՝ ակտիվիստները հասան կառավարության շենք, այստեղ նրանց դիմավորեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

MHM88551-copy

«Չգիտեմ՝ ինչ են ուզում, կարելի՞ է սպասեք օրինագիծ բերենք, հետո խոսեք»,- հարցրեց վարչապետը:

Ակտիվիստներից մեկի հարցին՝ ինչու եք մտել մեր գրպանը՝ հունվարից առ այսօր,  վարչապետը պատասխանեց. «Ո՞վ է մտել ձեր գրպանը , օրենքը բերեցինք ընդունեցինք, ձեր փողերը հետ ենք տալու»:

Ակտիվիստն էլ շարունակեց՝ մեր դիմումը տվեցինք, մեզ աշխատանքից դուրս են հանում: Պարոն Աբրահամյանն էլ վստահեցրեց. «Ո՞վ, Եթե նման դեպք կա, հանողին մենք կազատենք, եթե ապօրինի են արել, մենք կպատժենք հանողին»:

MHM88553

Նա հերքեց, թե գործատուները կուտակային պարտադիր պահումներից հրաժարվելու դիմումները աշխատակիցներից չեն վերցնում. «Նման բան չկա: Օրենքը պետք է իրականացնեն, եթե չուզեինք օրենք չէինք առաջարկի Ազգային ժողովին, բոլորը պարտավոր են դա իրականացնել»:

Վարչապետը չհամաձայնեց, որ դպրոցներում, Նորք Մարաշ հիվանդանոցում գործատուները չեն ընդունել դիմումները ու սկսեց հարցնել, որ դպրոցում, ինչ հիվանդանոցում:

Վարչապետը մոտեցավ ակտիվիստներին, որ լսի նրան հարցերն ու պատասխանի, բայց ակտիվիստները սկսեցին բարձր սուլել, թմբուկներին խփել ու գոռալ ամոթ: Վարչապետը հեռացավ նրանց սուլոցների ու ամոթանքի ուղեկցությամբ, իսկ ակտիվիստները հեռացան կառավարության շենքի մոտից:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ընթերցող says:

    այդ սուլոցներն ու ամոթ գոռալով թմբուկ խփելը լկտիություն և խուլիգանություն է: այլ բնութագիր չունեմ: Ինչ է, այդ ակտիվիստները միայն ձևի, “պտիչկա” դնելու համար են եկել այդտեղ ցույց անում: մարդը, վարչապետ հալով, եկել ուզում է խոսել ձեր հետ: հարց եք ուզում լուծեք, խոսեք հետը մարդավարի: համոզված եմ ասելու շատ բաներ կան: իսկ այդպես վիրվորելու նախ ոչ մի բանի չեք հասնի, էլ չասած, որ կասկած է առաջանում ձեր մոտիվների հետ կապված:
    կառավարության ոչ կողմնակիցն եմ, ոչ էլ ցանկություն ումեն պաշտպանելու, բայց ձև կա գործ անելու ու նպատակների հասնելու:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30