Լրահոս
Օրվա լրահոսը

Ակտիվիստ. Քաղաքի հետ այսպես վարվելը բարբարոսություն է

Հունիս 11,2014 21:51

Այսօր՝ հունիսի 11-ին, մի խումբ ակտիվիստներ հավաքվել էին Տերյան 11 հասցեում գտնվող Աֆրիկյանների տան մոտ, որպեսզի նկարահանեն տեսահոլովակ այն մասին, թե ինչո՞ւ չեն ուզում շենքը քանդվի:

IMG_2237

Aravot.am–ի հետ զրույցում հրապարակախոս, քաղաքացիական ակտիվիստ Զարուհի Հովհաննիսյանը նշեց, որ քաղաքի արտաքին տեսքին վերաբերող բոլոր ակցիաներին մասնակցել է: Նրա խոսքերով՝ տունը քանդելով կտրվում է կապն անցյալի ներկայի եւ ապագայի միջեւ.

«Կարծում եմ Երեւանն ամբողջովին կորցրել է իր պատմությունը եւ տեսքը, ուղղակի բարբարոսություն է այսպես քաղաքի հետ վարվել եւ վերացնել այն անցյալը, որը ես կարող էի ներկայացնել իմ երեխային»:

Ակցիային մասնակցում էր նաեւ լուսանկարչուհի Նազիկ Արմենակյանը, ով մեր հետ զրույցում նշեց, որ իրեն թե՛ որպես ՀՀ քաղաքացի, թե՛ որպես ֆոտոլրագրող հուզում է այն ամենը, ինչ կատարվում է քաղաքում: Նա համարում է, որ ակցիան ուշացած է, քանի որ շենքն արդեն գտնվում է շատ վատ վիճակում.

«Ընդհանրապես ֆոտոլրագրողի համար կարեւոր է ընդհանուր տեսարանները, երբ որ լինում ես ուրիշ քաղաքներում եւ վերադառնում ես Երեւան տարբերությունը շատ արագ երեւում է: Հյուսիսային պողոտայի հետ այս շենքը անհավասարակշռվածություն է ստեղծում, շատ կտրուկ փոփոխություն ես տեսնում, բայց իմ համար ինքը շատ գեղեցիկ, աչք շոյող եւ շատ ուժեղ մշակութային արժեք ունեցող շենք է, որովհետեւ մենք նման տիպի շենքեր գրեթե չունենք եւ դառնում են օրեցօր ավելի ու ավելի քիչ»:

Մեր այն նկատառմանը, թե մոտ երկու տարի քաղաքացիական ակտիվիստները չեն պայքարել շինության համար, լուսանկարիչ Հայկ Բիանջյանը պատասխանեց, որ մարդիկ երեւի, թե սովորել են, որ այսպիսի շենքերը ապրելու հնարավորություն չունեն եւ այդ պատճառով էլ լռել են.

«Պետք է, երեւի թե, մի քիչ շուտ անեինք, հիմա՝ կրիտիկական պահին չգիտեմ, թե ի՞նչ կարելի է  անել. Արդեն ապամոնտաժման ձողերը շարել են, որի վրա պետք է բարձրանան եւ ապամոնտաժեն»:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30