ՀԱՊԿ-ում Հայաստանի դաշնակիցները և առաջին հերթին Ռուսաստանը շարունակում են մեծ ծավալներով ծանր սպառազինություն մատակարարել մեզ հետ փաստացի պատերազմական վիճակում գտնվող Ադրբեջանին:
ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրում հայտնված տեղեկության համաձայն, 2007-2013թ.թ. ընթացքում, օրինակ, Ռուսաստանը Ադրբեջանին վաճառել է 72 միավոր տանկ, 34 զրահապատ մեքենա, խոշոր կալիբրի հրանոթային 456 համակարգեր, 1 200 միավոր հրթիռներ և հրթիռների արձակման համալիրներ, 37 մարտական ուղղաթիռ:
Ըստ ամենայնի, այս վիճակագրությունից դուրս է 2013-ին հայտարարված ռուս-ադրբեջանական 4 միլիարդ դոլարանոց ռազմատեխնիկական պայմանավորվածությունը, որովհետև Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Կոնստանտին Բիրյուլինը մայիսի 23-ին հայտարարեց, թե Մոսկվան ավարտել է դեռ 2011-ին կնքված պայմանագրով Ադրբեջանին հարյուր միավոր Т-90С տանկերի մատակարարումը, իսկ ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրում նշված է, որ 2011-2013թ.թ․ ընթացքում Ռուսաստանը Ադրբեջանին է մատակարարել է ընդամենը 10 միավոր տանկ:
Ուշագրավ է, որ այդ ռեգիստրի փոխանցմամբ՝ 2007-2012թ.թ․ ընթացքում Ռուսաստանից Հայաստան ծանր որևէ սպառազինություն չի մատակարարվել, և միայն 2013-ին մեր երկիրը ստացել է 35 միավոր տանկ, 110 զրահապատ մեքենա, 200 միավոր հրթիռ և 50 միավոր հրթիռների արձակման համալիրներ:
Կարդացեք նաև
Մանրամասները կարող եք կարդալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում