Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Կարապետյանը կառավարությունից պահանջում է, որ զանգահարելիս մարդ իմանա, թե որ օպերատորից է օգտվում զրուցակիցը

Հունիս 11,2014 19:08

Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ պատգամավոր Նաիրա Կարապետյանը դարակազմիկ հարց բարձրացրեց: Մարդիկ փոխում են իրենց բջջային օպերատորին, բայց համարը մնում է նույնը, իսկ զանգահարողը չի իմանում եւ նրա հաշվեկշռում եղած գումարն ամբողջությամբ ծախսվում է: Նա կառավարությունից պահանջում էր, որ զանգահարելիս տեղեկություն հաղորդվի «դուք զանգահարում եք այս օպերատորի տիրույթ» կամ որեւէ նման բան:

Ի տարբերություն մինչ այդ պատգամավոր Էդմոն Մարուքյանի կողմից հնչեցրած Վանաձորի քիմպրոմի աշխատակիցների աշխատավարձերի մասին հարցի, որին էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը պատասխանեց, թե դա մասնավոր ընկերություն է, եւ կառավարությունը չի կարող մտնել այդ ընկերության տիրույթ, Նաիրա Կարապետյանի հարցին կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նույն ոգով չպատասխանեց, եւ խոստացավ, որ այդ հարցով կառավարությունը կդիմի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30