Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թուրքերը քոչարի են պարել Վահրամաբերդում

Հունիս 11,2014 19:01

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանից Վարդանանց հրապարակում պարելու մերժում ստացած թուրք երիտասարդները այսօր քոչարի են պարել Վահրամաբերդ գյուղում:

Ինչպես Aravot.am-ին պատմեց «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հ/կ նախագահ Արթուր Նաջարյանը ողջ գյուղը եկել և մասնակցել է «Ապրենք և պարենք միասին» մշակութային միջոցառմանը: «Թուրք երիտասարդները ուզում էին պարել որևէ գյուղական համայնքում, մենք հարցրեցինք`ո՞ր գյուղն են նախընտրում, իրենք իմացան Վահրամաբերդի մասին, որը Ախուրյանին շատ մոտ է և շատ հետաքրքրվեցին: Մենք էլ զանգահարեցինք, հարցրեցինք, հնարավո՞ր է նման միջոցառում կազմակերպել, գյուղապետարանից պատասխանեցին` խնդիր չկա: Գյուղի բնակիչները եկել էին, ամբողջ ընթացքում մասնակցեցին, զարմացած էին, մարդիկ կային առաջին անգամ էին թուրքերի տեսնում, շատերը ոգևորված էին, թե ինչպես էին թուրքերը հայկական քոչարի պահում ու խոսում Հայոց ցեղասպանությունից: Պապիկներ կային, որ թուրքերի հետ թուրքերեն էին խոսում, հարցեր էին տալիս: Այ, մեր նպատակը հենց դա էր. այն պապիկը, որը հսկայական բազա ունի, հաղորդի թուրք երիտասարդին, որպեսզի նա Հայոց ցեղասպանության մասին տեղեկացված գնա Հայաստանից», – ասաց Արթուր Նաջարյանը:

 

Արթուր նաջարյանի հետ հարցազրույցը`քիչ անց:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    ի՞նչ գրես….

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30