Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԳՆ-ն Սերբիայի համար 100 հազար դոլար է ուզում, բայց չի ասում` ինչու

Հունիս 11,2014 18:03

Արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) կառավարությունից 100 հազար դոլարին համարժեք դրամ է ուզում: Այս մասին տեղեկանում ենք կառավարության նիստի օրակարգից:

Այս գումարը ԱԳՆ-ն ուզում է Սերբիայի Հանրապետությանն աջակցություն ցուցաբերելու նպատակով: Կառավարություն ներկայացրած նախագծում եւ դրա հիմնավորման մեջ չի նշվում, թե ինչի համար է ԱԳՆ-ն աջակցում Սերբիային:

Քանի որ ԱԳՆ-ն չի նշում, թե ինչու է որոշել բարի կամք ցուցաբերել Սերբիայի նկատմամբ եւ ինչի համար է օգնություն առաջարկում, մեզ մնում է ենթադրել. այս տարվա մայիս ամսին Սերբիայի Հանրապետությունում հորդառատ անձրեւների հետեւանքով ջրհեղեղ եղավ, ինչի արդյունքում մի քանի տասնյակ մարդկային զոհեր եղան եւ 10 բնակավայրեր էլ տարհանվեցին:

Ուստի, հնարավոր է ԱԳՆ-ի խնդրած փողերն ուղղվեն ջրհեղեղից վնասների վերականգնման համար:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30