«Այն, ինչ կատարվում է սահմանում, պարզապես ահավոր է: Պետք է ինչ-որ ձևով հակազդող քայլեր ձեռնարկել, ինչը պետք է անել բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով»,-հունիսի 11-ին «Երիտասարդ Եվրասիա» խորագրով Եվրասիական երիտասարդական համաժողովի բացման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը` անդրադառնալով սահմանային վերջին օրերի լարվածությանը: Դեսպանը փորձեց շատ չծավալվել այս թեմայով ու ամփոփեց. «Գործընթացի կարգավորմամբ զբաղվում է Մինսկի խումբը, եվրոպական համապատասխան կառույցներ այդ հարցով իրականացնում են մոնիտորինգ, որպեսզի խնդրին լուծում տրվի»:
Անդրադառնալով եվրասիական ֆորումին` դեսպանը նշեց, թե ապագան երիտասարդներինն է, նրանք պետք է փորձեն շարունակել պահպանել ու զարգացնել այն ավանդույթները, որոնք հաստատել են մեր նախնիները ԱՊՀ երկրների միջև, ինչը արժանացել է երկրների ղեկավարությունների հավանությանը:
Մանրամասները` տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ