Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցույց տվեք ինձ մեկին, որ ուզում է սեպ խրել հայ-ուկրաինական հարաբերություններում». Իվան Կուխտա

Հունիս 11,2014 18:00

Այսօր ՄԱԱ-ում հրավիրած ասուլիսում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտան վստահեցրեց, որ հայ-ուկրաինական հարաբերությունները ավելի խորանալու եւ զարգանալու են:

Aravot.am-ի հարցին՝ ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը (լուսանկարում) գտնում է, որ ՀՀ-ում կան հայ-ռուսական հարաբերությունների մեջ սեպ խրող կազմակերպություններ, որոնց պետք է չեզոքացնել, Դուք մեր երկրում հայ-ուկրաինական հարաբերությունների մեջ սեպ խրող կազմակերպություններ գիտե՞ք եւ չե՞ք պատրաստվում նրանց չեզոքացնել: Դեսպանը պատասխանեց, որ Հայաստանում բոլորն անխտիր ուզում են լավացնել հայ-ուկրաինական հարաբերությունները, ոչ ոք չի ուզում սեպ խրել. «Եթե կա այդպիսի մեկը, ցույց տվեք ինձ, ես նրան հակառակը կհամոզեմ»:

Նա նշեց, որ Ուկրաինայում շատ մեծ հայկական համայնք կա. «2 ամսվա ընթացքում ես հանդիպել եմ շատ հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Միանշանակ, նրանք շահագրգռվածություն են հայտնել հայ-ուկրաինական հարաբերությունների ընդլայնման եւ խորացման համար՝ բոլոր ուղղություններով: Երկկողմ հարաբերությունների պատմությունը շատ հին է: Այդ հարաբերությունները պետք է ընդլայնել, խորացնել եւ լավ պատմական քայլերով հարստացնել: Ուկրաինայում հայ համայնքի համար միեւնույն չէ Ուկրաինայի ճակատագիրը: Նրանք շատ ակտիվ են, եւ դա մեզ համար շատ հաճելի է»:

Հարցին՝ Ուկրաինան հասկանո՞ւմ է այն կոնֆլիկտը, որն ունի այսօր Հայաստանը, հասկանո՞ւմ է այն պայմանները, որտեղ ապրում է այսօր Հայաստանը՝ դեսպանը պատասխանեց. «Եվ Ուկրաինան է հասկանում այն պայմանները, որտեղ ապրում է Հայաստանը, ճիշտ այնպես, ինչպես Հայաստանն է հասկանում Ուկրաինայի պայմանները: 2013-ին Ուկրաինան ԵԱՀԿ Մինսկի խմբում նախագահում էր: Դա շատ մեծ առաքելություն է: ԵԱՀԿ Մինսկի խումբը ամենալավը գիտի, թե ինչպես կարելի է լուծել այդ հակամարտությունը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30