Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանը քննադատեց քառյակի` 12 պահանջների ներկայացման ձևը (Տեսանյութ)

Հունիս 11,2014 17:50

«Դրական բան կա, որ քառյակը փորձում է երկրի կառավարման պրոցեսին մասնակցել, բայց ներկայացման ձևը ճիշտ չէր որդեգրված»,-Aravot.am-ի հարցին ինչպե՞ս է գնահատում ոչ իշխանական քառյակի ներկայացրած 12 կետանոց պահանջը, «Երիտասարդ Եվրասիա» խորագրով Եվրասիական երիտասարդական համաժողովի բացման արարողությանը այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 10-ին ոչ իշխանական չորս ուժերը`ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն», հրապարակեցին 12 կետից բաղկացած իրենց հայտարարությունը:

Գալուստ Սահակյանը, պահանջների ներկայացման ձևը քննադատելով, շարունակեց. «Չի կարելի մի բան ներկայացնել, և դա փորձել հասարակությանը մատուցել այնպես, որ սա պահանջ է, ոչ թե մասնակցություն: Մենք դա ընկալում ենք որպես մասնակցություն, և այն խնդիրները, որ 12 կետերում արտահայտված են, դա հենց այն նոր որդեգրումների մի մասն է, որը կառավարությունը ձեռնարկում է: Մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած հարց»:

Մեր հարցին`կա՞ն կետեր, որոնք սկզբունքորեն անընդունելի են, պարոն Սահակյանը պատասխանեց. «Այն հարցերը, որոնք չեն համատեղվում հնարավորությունների և գործողության մեջ դնելու առումով, բնական է` դրանք քննարկելի են: Այսինքն`մի բան է խորհուրդ տալը, իսկ մենք սիրում ենք դա անել, և այլ բան են հնարավորությունները: Այն հնարավորությունները, որ կան, կփորձենք ուղղորդել նաև այդ 12 կետերին որոշակիորեն լուծում տալու համար: Համենայն դեպս, դա արդեն իսկ մեր ծրագրերի մի փոքրիկ բաղկացուցիչ մասն է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Խելքա է խելք,՝ լոխ սերտ ու ջիգիար։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30