«Իրաքի և Լևանտի իսլամական հանրապետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման անդամները Իրաքի Մոսուլ քաղաքում գրավել են Թուրքիայի հյուպատոսության շենքը, հայտնում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը:
Թուրքիայի կառավարությունից «Ռոյթերս»-ի աղբյուրը հայտնել է, որ որոշակի ռազմական խմբավորումների հետ կապ է հաստատվել, որպեսզի ապահովվի դիվանագիտական անձնակազմի անվտանգությունը:
Մեկ օր առաջ ԻԼԻՊ-ի գրոհայինները առևանգել էին 25 թուրք բեռնատար վարորդների, որոնք այդ ժամանակ Մոսուլի ատոմակայանը դիզելային վառելիք էին տեղափոխում:
Իրաքի հարավում իրավիճակը սրվել է անցած շաբաթ: Սուննի մահմեդական ահաբեկիչները կռվում են Շիա կառավարական ուժերի դեմ: Ահաբեկիչների և իրաքյան զորքերի բախումներից մոտ 60 մարդ է զոհվել: Մոսուլ քաղաքը լքել են 65 հայ ընտանիք:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ