«Նորք-Մարաշ» սրտաբանական կենտրոնի տնօրենը աշխատակիցներից պարտադիր կենսաթոշակային համակարգից հրաժարվելու դիմումները չի ընդունում։ Այս մասին «Ա1+»-ին ահազանգեցին աշխատակիցները։
«Մտանք նույնիսկ ղեկավարության մոտ, ասաց` ես պետական մարմին եմ, ես պետության օրենքով եմ շարժվում, դուք պետք է մտնեք պարտադիրի տակ»,- ասաց աշխատակիցներից մեկը, ում անունը հայտնի պատճառներով չենք հրապարակում։
Տնօրենը, աշխատակիցների խոսքերով, նրանց նույնիսկ առաջարկել է պարտադիրից հրաժարվելու դիմումի հետ մեկտեղ նաեւ աշխատանքից ազատվելու դիմում գրել։ Նրանց խոսքերով՝ աշխատավարձի 5 տոկոսն էլ պահում են ոչ թե մաքուր, այլ կեղտոտ աշխատավարձից։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ