Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի, ԱՊՀ, Մերձբալթյան և Վրաստանի երիտասարդները՝ մեկ հարկի տակ՝ Եվրասիական համաժողովում

Հունիս 11,2014 17:31

«ԱԺ-ում մեծ թիվ են կազմում երիտասարդ պատգամավորները, և ես կարևորում եմ երիտասարդների մասնակցությունը տարածաշրջանային գործընթացներում»,- այսօր Ծաղկաձորում «Երիտասարդ Եվրասիա» խորագրով Եվրասիական երիտասարդական երկրորդ համաժողովի բացման արարողությանը հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Համաժողովի կազմակերպիչներն են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամը:
Գալուստ Սահակյանը, դիմելով երիտասարդներին, նշեց. «Դուք եք վաղվա քաղաքական գործիչներն ու որոշում կայացնողները: Երիտասարդ Եվրասիա խորագրով համաժողովը ձեզ հնարավորություն է տալու եվրասիական ինտեգրացիան դիտարկել ձեր՝ երիտասարդների աչքերով, քանի որ Եվրասիական ինտեգրացիոն գործընթացներն այլընտրանք չունեն»:

DSC01960

Միջոցառմանը ներկա ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը երիտասարդներին փոխանցեց ՌԴ պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի ուղերձը:

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ իրեն երիտասարդ է համարում ու ողջունելով երիտասարդներին ասաց. «Եվրասիական ինտեգրացիան ոչ թե երկրի ղեկավարության ընտրությունն է, այլ ազգի: Դրա վկայությունն է այն, որ այս կողմնորոշմանն ընդդիմացող ուժերն իրենց հավաքներում չեն կարողանում հավաքել ավելի շատ մարդ, քան էկոլոգիական շարժումները»:

ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանն իր ողջույնի խոսքում նշեց. «Եվրասիական երիտասարդական համաժողովը կարևոր իրադարձություն է Հայաստանի, ԱՊՀ, Մերձբալթյան տարածաշրջանների, Վրաստանի երիտասարդության համար։ Այն ոմանց համար մեկնարկային հավաք է, ոմանց համար էլ՝ սեփական կարողությունները կատարելագործելու, զարգացման նոր աստիճանի բարձրացնելու հնարավորություն։ Առանց չափազանցության կարելի է ասել, որ այստեղ է հավաքված տարբեր երկրների ամենահզոր ներուժը, երկրների ապագան. դուք կարող եք առաջարկել նոր լուծումներ, հետաքրքիր, կենսունակ գաղափարներ, ուղղություններ՝ տարբեր խնդիրները լուծելու համար»:

Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամի տնօրեն Մհեր Սիմոնյանը շեշտեց, որ Եվրասիական միությունը երիտասարդների և ընդհանրապես մասնակից երկրների համար ինքնադրսևորման և տնտեսական կապերի զարգացման կարևոր հարթակ է:

Նշենք, որ հունիսի 10-15-ն անցկացվող Եվրասիական համաժողովին մասնակցում են շուրջ 150 երիտասարդներ ԱՊՀ, Մերձբալթյան երկրներից և Վրաստանից: Ծրագիրը ներառում է նաև կլոր սեղաններ, քննարկումներ՝ եվրասիական ինտեգրման հարցերի, երիտասարդական հիմնախնդիրների շուրջ։ Զուգահեռաբար կանցկացվեն մի շարք մրցույթներ, մասնավորապես՝ «Միսս Եվրասիա-2014», ինտելեկտուալ խաղեր և սպորտային մրցումներ։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անահիտ (ԵՊՀ ) says:

    Գալուստը իր բոստանում գարնանը սերմ էր ցանում, որը մինչև աշուն չծլեց …

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30