Էներգետիկ անվտանգությունն ու սպառողների էլեկտրամատակարարման հուսալիությունը բարձրացնելու նպատակով, «Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկ»-ի տրամադրած վարկային ծրագրով «Հրազդան» ՋԷԿ-ը «Շինուհայր» ենթակայանին միացնող 220 Կ/ՎՏ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծ պետք է կառուցվի: Այս մասին տեղեկանում ենք հուլիսի 12-ի կառավարության նիստի օրակարգից:
Էլեկտրագիծն անցնելու է մի շարք բնակավայրերով, ինչի հետեւանքով անհրաժեշտություն է առաջանում հարյուրավոր բնակիչների սեփականություն օտարել` հանուն պետության շահի:
Կառավարություն ներկայացրած որոշման նախագիծը Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը կհիմնավորի, որ ծրագիրն ունի համապետական կարեւոր նշանակություն, ուստի ՀՀ քաղաքացիների սեփականությունը վերցնելն անխուսափելի է:
Համաձայն որոշման, մարդկանց սեփականության oտարման գործընթացը սկսելու վերջնական ժամկետը 2015 թվականի օգոստոսի 1-ն է: Կառավարությունը վստահեցնում է, որ քաղաքացիները կփոխհատուցվեն օրենքով սահմանված կարգով:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ