Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը և երկրի անվտանգության ծառայության նախկին բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք այժմ գտնվում են Մոսկվայում, գաղտնի տեղեկություններ են փոխանցել Ռուսաստանին, այս մասին հայտնել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն «5-րդ ալիք»-ի եթերում, փոխանցում է «ՈւՆԻԱՆ»-ը:
«Մեր պաշտպանության երկու նախկին նախարարները գտնվում են Ռուսաստանում: Նրանք գաղտնի ինֆորմացիան կրողներն են, որոնք ամբողջ բանակի դասավորվածության մասին տեղեկությունը հանձնել են ռուսներին: Մեր ՈՒԱԾ երկու նախկին ղեկավարները նույնպես գտնվում են Ռուսաստանում: Ռուսաստանում է նաև արտաքին հետախուզության նախկին ղեկավար Գրիգորի Իլյաշովը», – հայտնել է Գերաշչենկոն՝ ավելացնելով, որ այդ ամենի հետ հանդերձ, Ռուսաստանում է նաև նախկին գերագույն հրամանատարը՝ Վիկտոր Յանուկովիչը, – «Ռուսաստանին հայտնի է և հայտնի էր բոլոր դասավորվածությունները, բոլոր նյութերը և ուկրաինական ուժերի բարոյահոգեբանական վիճակը»:
Նա նշել է, որ Ուկրաինան նման պատերազմի պատրաստ չէր, երբ ոչ թե մի երկրի պաշտոնական զորքն է ներխուժում մեկ այլ երկիր, այլ մտցնում է իր վարձկաններին, «որոնք ֆինանսավորվում են Յանուկովիչի ընտանիքի կողմից, գուցե արդեն և այլ ռուսական ֆոնդերից», – ասել է խորհրդականը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ