Լրահոս
Օրվա լրահոսը

Կարևորվեց «Հյուսիս-հարավ» ծրագրի ընթացքի մասին հանրության պատշաճ իրազեկման ապահովումը

Հունիս 11,2014 16:48

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանը հունիսի 11-ին հանդիպեց «Հյուսիս-հարավ» ներդրումային ծրագրի շինարարական աշխատանքներն իրականացնող «Կորսան Կորվիամ Կոնստրուկսիոն» ընկերության և շինարարական աշխատանքների վերահսկումն իրականացնող «Սաֆեժ-էպտիսա» ընկերության ներկայացուցիչներին։

Հանդիպման ընթացքում «Կորսան Կորվիամ Կոնստրուկսիոն» և «Սաֆեժ-էպտիսա» ընկերությունների պատասխանատուները ներկայացրին ծրագրի շրջանակներում կատարված և կատարվող աշխատանքների մասին զեկույց։

Նշվեց, որ շատ կարևոր է, որպեսզի Տրանշ 1-ի Արտաշատ-Աշտարակ հատվածը շահագործման հանձնվի բարձր որակով և պայմանագրով սահմանված ժամկետներում։
Արթուր Առաքելյանը հանդիպման մասնակիցներին հորդորեց գործել առավելագույնս թափանցիկ, որպեսզի «Հյուսիս-հարավ» ծրագրի իրականացման ընթացքի մասին իրազեկված լինեն շահագրգիռ բոլոր կազմակերպությունների պատասխանատուներն ու հանրությունը։

Տեխնիկական հսկողություն իրականացնող «Սաֆեժ-էպտիսա» ընկերությանը հանձնարարվեց լրացուցիչ միջոցներ ձեռնարկել՝ աշխատանքների որակի հսկողությունը սահմանված կարգով ուժեղացնելու ուղղությամբ։

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30