Լրահոս
Օրվա լրահոսը

Սենատորներ Քարլ Լևին և Մայքըլ Բենեթը աջակցում են Հայոց Ցեղասպանության վերաբերյալ բանաձևին

Հունիս 11,2014 16:46

Վաշինգտոն. Վերջերս Սենատի Զինված ծառայությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Քարլ Լևինը և սենատոր Մայքըլ Բենեթը աջակցեցին Հայոց ցեղասպանության վերաբերյալ 410-րդ բանաձևին,- հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար): Բացի Լևինից և Բենեթից, 410-րդ բանաձևին, որն ապրիլի 10-ին ընդունվեց Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, աջակցեցին Սենատի մեծամասնական առաջնորդ Հարի Ռեյդը, Սենատի մեծամասնականի կազմակերպիչ Դիք Դարբինը, Հետախուզության հանձնաժողովի ընտրված նախագահ Դիանա Ֆեյնսթեյնը, Էթիկայի հանձնաժողովի ընտրված նախագահ Բարբարա Բոքսերը և սենատորներ Էդ Մարկին, Ջեկ Ռիդը և Շելդոն Ուայթհաուսը:

«Որպես Միչիգանի քաղաքացի` ես հպարտ եմ, որ գիտեմ սենատոր Լևինին, ով շարունակում է պայքարել իր ամերիկահայ ընտրողների համար»,- հայտարարեց Միչիգանի պետական համալսարանի ուսանողուհի Անի Ստամբուլյանը, ով մասնակցում է Համագումարի Թերջենյան-Թոմաս կամավորական ծրագրին Վաշինգտոնում: «Շնորհակալություն սենատոր Լևին, Ձեր ձայնը տալու 1.5 մլն անձայն հայերին, ովքեր սպանվել են Օսմանյան թուրքերի կողմից»,- հավելեց Ստամբուլյանը:

410-րդ բանաձևը ներկայացվել է ապրիլի 3-ին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի և սենատոր Մարք Քըրքի կողմից: Վերջինս նախկինում եղել է հայկական հարցերով զբաղվող հանձնախնբի համանախագահ Ներկայացուցիչների պալատում:

Հանձնաժողովի նախագահ Լևին և սենատոր Բենեթը հաստատակամորեն աջակցում են ամերիկահայերի խնդիրներին, մասնավորապես Միացյալ Նահանգների`Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Լևինը, ով այս տարի աշնանը թոշակի է անցում, աջակցել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևերին իր 36-ամյա պաշտոնավարման ամբողջ ընթացքում: Սենատոր Բենեթը նույնպես աջակցել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ նախկին բանաձևերին՝ 2009թ.-ին Սենատ գալուց ի վեր:

«Մենք կանգնած ենք հայ ժողովրդի կողքին հիշելով ցեղասպանությունը, որը տեղի է ունեցել մոտ մեկ դար առաջ Օսմանյան կայսրության կառավարման վերջին օրերին»,- սենատոր Բենեթը հաղորդեց Համագումարին` հավելելով. «Կյանքի աղետալի կորուստը, համակարգված սպանությունն ու անմեղ քաղաքացիների տեղահանումը սարսափելի և անհավատալի են: Մենք նաև վերահաստատում ենք մեր պարտավորությունը` վստահեցնելով, որ այսպիսի ողբերգություն երբեք չի կրկնվի»:

Միչիգանը և Կոլորադոն երկուսն են Միացյալ Նահանգների՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչած 43 նահանգներից, և երկուսն էլ արել են էական քայլեր, որոնք հաստատում են այս պատմական ճշմարտությունը: Կոլորադոյի նահանգապետ Ջոն Հիքենլուպերը հռչակագիր է ստորագրել, որով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2011թ.-ին, մինչդեռ Կոլորադոյի օրենսդիրը ընդունել է SJR 14-032 բանաձևը, որով 2014թ. ապրիլի 24-ին նշվում է « Կոլորադոյում Հայոց ցեղասպանության հիշատակման օր»: Միչիգանի նախկին նահանգապետ Ջեյմս Բլանքարդը «Հայոց ցեղասպանության հիշատակման օրը» հռչակագիրը ստորագրել է 1990թ.-ին, մինչդեռ նահանգի օրենսդիրը 2002թ.-ին է ընդունել բանաձևը, որով ամեն տարի ապրիլի 24-ին նշվում է որպես «Միչիգանում Հայոց ցեղասպանության հիշատակման օր»:

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ընդունված 410-րդ բանաձևը այժմ սպասում է Սենատի քվեարկությանը: «Մենք կոչ ենք անում Սենատին ընդունել մարդու իրավունքների վերաբերյալ այս կարևոր օրենսդրությունը»,- հայտարարեց Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

Ամերիկայի հայկական համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30