Լրահոս
Օրվա լրահոսը

«Առավոտից» դարձյալ պահանջում են բացահայտել տեղեկատվության աղբյուր

Հունիս 11,2014 16:30

«Առավոտի» փորձը ցույց է տալիս՝ մեր իրավապահ մարմինների տեղեկատվության աղբյուր պարզելու ցանկությունն արթնանում է այնժամ, երբ խոսքը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մասին է:

Aravot.am-ի երկու աշխատակիցների ժամանակին պաշտպանության նախարարության քննչական ծառայությունն արդեն իսկ հարցաքննել է՝ պահանջելով բացահայտել Սուրիկ Խաչատրյանի վերաբերյալ մեր հրապարակումների տեղեկատվության աղբյուրը:

Օրերս էլ ստացել ենք ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ա. Գ. Հովհաննիսյանի ստորագրությամբ նամակը, որն «Առավոտին» է ուղարկվել մայիսի 30-ին:

Նամակում մասնավորապես ասված է. «Ոստիկանության Գորիսի բաժնում նախապատրաստվող նյութերի անհրաժեշտությունից ելնելով՝ խնդրվում է հայտնել Ձեր կայքում տպագրված «Դանակահարություն Գորիսում. դարձյալ Սուրիկ Խաչատրյանի ազգականները» (26.05.2014թ.) հոդվածում առկա տեղեկատվության ձեռք բերման աղբյուրների մասին տեղեկատվություն»:

Teghekatvutyan aghbyur

 

Մենք արդեն իսկ ոստիկանությանը գրավոր ուղարկել ենք նույն պատասխանը, ինչ բանավոր հայտնել էինք նախորդ երկու հարցաքննությունների ընթացքում: Այն է՝

«Զանգվածային լրատվության մասին» օրենքի հոդված 5-ի համաձայն

«1. Լրատվական գործունեություն իրականացնողները եւ լրագրողները պարտավոր չեն բացահայտել տեղեկատվության աղբյուրը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:

2. Տեղեկատվության աղբյուրի բացահայտումը լրատվական գործունեություն իրականացնողին, ինչպես նաեւ լրագրողին կարող է պարտադրվել դատարանի որոշմամբ՝ քրեական գործի առիթով՝ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության բացահայտման նպատակով, եթե հասարակության շահերի քրեաիրավական պաշտպանության անհրաժեշտությունն ավելի ծանրակշիռ է, քան տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու հասարակության շահագրգռվածությունը, եւ սպառված են հասարակական շահերի պաշտպանության մնացած բոլոր միջոցները: Այդ դեպքում, լրագրողի միջնորդությամբ, դատական քննությունն իրականացվում է դռնփակ»:

Տեղեկատվության մեր աղբյուրի բացահայտման պահանջով, ըստ այդմ, կարող եք դիմել դատարան»:

Հավելենք, որ տեղեկատվության աղբյուրները բացահայտելու պահանջները հաճախակիացան Գեւորգ Կոստանյանի՝ գլխավոր դատախազ նշանակումից հետո: Դրանից հետո է դատախազությունը հրապարակել իր դիրքորոշումը, որում մասնավորապես ասված է. «ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ, հսկողություն իրականացնող դատախազները, զանգվածային լրատվության միջոցներում նախնական քննության ընթացքում ձեռք բերված ապացույցների կամ ստուգման ենթակա հանգամանքների վերաբերյալ հրապարակումների յուրաքանչյուր դեպքում, ձեռնարկելու են օրենքով սահմանված քրեադատավարական ներգործության միջոցներ, ապահովելու այդ տվյալների՝ լրատվության միջոցին հայտնի դառնալու աղբյուրի, հանգամանքների պարզումը և այդ կապակցությամբ անհրաժեշտ քննչական ու դատավարական գործողությունների իրականացումը: Մեղավորները կպատժվեն օրենքով սահմանված կարգով»:

Հարկ ենք համարում նշել, որ ամեն դեպքում, երբ մեզնից կպահանջեն բացահայտել տեղեկատվության աղբյուրը՝ մենք վկայակոչելու ենք օրենքի նույն դրույթը: Այնպես որ՝ իրավապահներին կոչ ենք անում, առանց ժամանակ կորցնելու թղթատարության վրա՝ դիմել դատարան:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Վալոդ says:

    Արժանի եք միայն գովեստի ձեր սկզբունքայնության համար:

  2. Անահիտ (ԵՊՀ ) says:

    Լիսկա ծնողը և սնուցողը հենց իրենք, իրավապահներն` հհկ բուռն ծափահարությամբ…

  3. david says:

    Փոքր էի, մի ոստիկանության պաշտոնյա իր տղայի հետ եկել էր և ուզում էր ճշտի, թե իր տղան որտեղ ընդունվի, որ ճիշտ լինի:Երեք հոգով զրուցեցին այդ տղայի հետ, խաղերով իմացությունը տնտղեցին ու…Վիճակ չկար, ծանր դեպք էր:
    Խորհուրդ տվին գնալ իրավաբանական:Երևի միակ ելքն էր և մոդայիկ ու ընդունելին, հայեցին:
    Юрист: Вы присутствовали, когда была сделана Ваша фотография?
     Свидетель: Вы что, блядь, издеваетесь?
    Տակ շտո նի իզդիվայծես դրուզյա:

  4. Narek says:

    լիսկան հհկ-ի հպարտությունն է և մեր իրավապահների ոչնչության պացույցը:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30