Նախաձեռնության հեղինակները լեգենդար ֆուտբոլիստներն են, իսկ հովանավորը՝ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը:
Հիշեցնենք, որ անցած տարվա հոկտեմբերին մեծ շուքով նշվեց «Արարատ-73»-ի փառահեղ հաղթանակների 40-ամյակը: Գագիկ Ծառուկյանի կազմակերպած ընդունելության ժամանակ վետերան ֆուտբոլիստները տարակուսած նշեցին, որ իրենց հաղթանակների շնորհիվ Հայաստանն էլ ավելի ճանաչելի դարձավ աշխարհում, սակայն մինչ օրս թիմի պատվին ոչ մի հուշարձան չկա: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահը, լսելով «Արարատ-73»-ի ֆուտբոլիստներին, գործին անմիջապես ընթացք տվեց: «Արարատ-73»-ի փառահեղ հաղթանակները հավերժացնող հուշարձանի նախագծերի մրցույթ հայտարարվեց, որի արդյունքում 40 հայտ է ներկայացվել: Լավագույնին պետք է ընտրեն հենց «Արարատ-73»-ի ֆուտբոլիստները, իսկ մրցույթում հաղթող դարձած նախագծի հեղինակը Գագիկ Ծառուկյանի կողմից դրամական խոշոր մրցանակի կարժանանա:
Հունիսի 6-ին տեղի ունեցած մրցույթի ընթացքում նախագծերի հեղինակները մանրակրկիտ ներկայացրեցին իրենց նախագծերը: «Արարատ-73»-ի հուշարձանի նախագծերն այնքան շատ էին և բազմազան, որ լեգենդար ֆուտբոլիստները ճիշտ ընտրություն կատարելու համար մի քանի օր ժամանակ խնդրեցին, որպեսզի թիմով քննարկեն և նոր հրապարակեն հաղթողի անունը:
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը համոզված է` ոչ մի խելամիտ և հայրենասեր մարդ չի կարող խոչընդոտել այս նախաձեռնությանը, և «Արարատ-73»-ի փառահեղ հաղթանակները հավերժացնող հուշարձանն ի վերջո կզարդարի մեր քաղաքը:
Կարդացեք նաև
ԲՀԿ