Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Էդվարդ Նալբանդյանը հայ-թուրքական արձանագրություններից առաջ համառում էր. Հիլարի Քլինթոն. Hurriyet

Հունիս 11,2014 16:16

Ցյուրիխում 2009թ. ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի համար «մարտահրավեր էր», այդպես է նա բնութագրել «Բարդ ընտրություններ» վերնագրված իր հուշերի գրքում, որը հրապարակվել է հունիսի 10-ին: Փոխանցում է «Հուրիեթ» թերթը:

«Երեկոյան ես դուրս եկա հյուրանոցից ու գնում էի Ցյուրիխի համալսարան, որտեղ պետք է տեղի ունենար արարողությունը», – հիշում է Քլինթոնը, – Բայց խնդիր էր ծագել: Էդվարդ Նալբանդյանը՝ Հայաստանի նախարարը, համառում էր: Նրան անհանգստացնում էր ստորագրման արարողության համար Դավութօղլուի պատրաստած ելույթը ու հանկարծ հրաժարվեց դուրս գալ հյուրանոցից: Թվում էր՝ ամիսներով նրբորեն վարած բանակցությունները ի չիք են դառնում»:

Այնուհետև Քլինթոնը շարունակում է, որ ինքը Հայաստանի և Թուրքիայի իր գործընկերներին համոզեց, որպեսզի ստորագրեն արձանագրություններն առանց որևէ ելույթի:

Թեպետ երկրների խորհրդարաններն այդպես էլ չվավերացրին արձանագրությունները, սակայն, Քլինթոնը իր գրքում հույս է հայտնում, որ մի օր այս հարցում բեկում կլինի:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30