ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ իրենց խմբակցությունն արդեն իսկ պայմանավորվածություն ունի ՀՅԴ-ի եւ ՀԱԿ-ի հետ, երեկ էլ հանդիպել է «Ժառանգության» հետ, իսկ այսօրվա հանդիպումը ԲՀԿ-ի հետ նույնպես արդյունավետ է եղել:
Հիշեցնենք, որ այս հանդիպումների շարքը նախաձեռնել է ՕԵԿ-ը՝ Ընտրական օրենսգրքում համապատասխան փոփոխություններ կատարելու եւ 100%-անոց համամասնական ընտրակարգի անցնելու նպատակով:
Ինչպես ասաց Հովհ. Մարգարյանը՝ գործընկերները բոլորն էլ համաձայն են այս նախաձեռնությանը, իրենք էլ են նման նախաձեռնություններ ունեցել, այնպես որ՝ չի բացառվում, որ մոտ ժամանակներս աշխատանքային խումբ կձեւավորվի՝ ԸՕ-ում փոփոխությունները հեղինակելու համար:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Կարդացեք նաև