Վլադիմիր Սիաբանդովը «Ռիչի» բարի մոտ վիճաբանության մեջ է մտել Քյարամ Ավդոյանի հետ եւ դանակի մի քանի հարվածներով սպանել նրան:
Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էր ներկայացել բարի մատուցողուհին, որը ոչինչ չէր տեսել, բայց բարմեն Արսենից լսել էր, որ հաճախորդները վիճել են իրար հետ, բջջային հեռախոսն էլ թողել «պապկի» վրա:
Բարմենը հանրապետությունից հետագայում բացակայել էր:
Ամբաստանյալի հարազատը, որը հոգեբուժարանի նախկին աշխատակից էր, ասաց, որ ամբաստանյալն ազատվել է բանակից, ինքն էլ որեւէ մասնակցություն չի ունեցել նրան բանակից ազատելու հարցում:
Կարդացեք նաև
Նա հայտնեց, որ Հասան անունով մեկն է զանգել իրեն եւ ասել կատարվածի մասին:
Երկու վկաներին լսելուց հետո դատական նիստը հետաձգվեց:
Տուժողների հարազատները դահլիճում դիմեցին դատավոր Գագիկ Պողոսյանին՝ արտասվախառն ասելով, որ իրենց երեխան սպանվել է դանակի տասներեք հարվածներից հետո:
Ամբաստանյալը չէր համարձակվում գլուխը վեր բարձրացնել: