Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՀՀ դատը կայացավ առանց համալիրի ներկայացուցչի. pastinfo.am

Հունիս 11,2014 14:58

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի վերաքննիչ հայցը քննարկվում է առանց ՄՀՀ փաստաբանի մասնակցության: Րոպեներ առաջ դուրս գալով դատական նիստերի դահլիճից՝ փաստաբան Արմինե Հակոբյանը տեղեկացրեց, որ հրաժարվել է մասնակցել նիստին և լքել է դահլիճը:

«Քանի որ նորից ինձ առաջարկվել է ստորագրել գաղտնիության մասին փաստաթուղթ, որից ես հրաժարվել եմ, այսօր ևս բանավոր հայտարարել եմ, որ, քանի որ ես իրավունք չեմ ունենալու հետագայում հրապարակել դատական նիստի վերաբերյալ տեղեկատվություն»,- ասաց Արմինե Հակոբյանը` հավելելով, որ, իր համոզմամբ, այս գործում որևէ գաղտնիք չկա, ամբողջ կատարողական պրոցեսն արդեն հանրային է դարձել:

«Որևէ դրական ակնկալիք չունեմ, որ վերաքննիչ դատարանը կկայացնի այլ դատական ակտ: Եթե ընդհանուր իրավասության դատարանի նույն որոշումը կայացվի նաև վերաքննիչ դատարանի կողմից, մենք ուղղակի կտեսնենք ՀՀ ամբողջ դատական համակարգի դեմքը»,- ասաց փաստաբանը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30