Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինայի դեսպան. «Ղրիմը կա եւ մնալու է Ուկրաինայի կազմում եւ վերջ»

Հունիս 11,2014 14:37

Այսօր ՄԱԱ-ում հրավիրած ասուլիսում Aravot.am-ը ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտայից հետաքրքրվեց. «ՌԴ-ի ազդեցությունը Հայաստանի վրա բավականին մեծ է, այդ ազդեցությունը չի՞ խանգարի Ուկրաինայի հետ Հայաստանի հարաբերություններին: Դեսպանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, թե ինչպիսի ազդեցություն ունի ՌԴ-ն Հայաստանի վրա, բայց Ուկրաինան Հայաստանի հետ ունեն երկկողմանի հարաբերություններ, որոնք միայն տնտեսական չեն, այլ՝ քաղաքական, մշակութային, հասարակական: Այդ հարաբերությունները լավն են, եւ Ուկրաինան մտադիր է խորացնել եւ զարգացնել դրանք: Չեմ կարծում, որ ինչ-որ երրորդ կողմի գործոնը կարող է ազդել մեր երկկողմանի հարաբերությունների վրա»:

Անդրադառնալով ռուս-ուկրաինական հարաբերություններին՝ Իվան Կուխտան ասաց, որ Ռուսաստանի հետ Ուկրաինան պետք է նստի մի սեղանի շուրջ, պայմանավորվի, նորմատիվային նոր փաստաթղթեր ստորագրեն, որոշ համաձայնագրեր ստորագրեն»:

Հարցին՝ կարծում եք Մոսկվան կվերադարձնի՞ Ղրիմը՝ դեսպանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, թե Մոսկվան ինչպես կվարվի, իսկ Ուկրաինայի նախագահի խոսքերը կարող եմ վկայակոչել՝ Ղրիմը կա եւ մնալու է Ուկրաինայի կազմում եւ վերջ: Նախագահներն ունեն իրենց ծրագրերը՝ Ղրիմն Ուկրաինային վերադարձնելու համար:Միջազգային հանրությունը չի ճանաչում Ղրիմի հանրաքվեն: Ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը»:

ՄԱԿ-ի քվեարկությունից հետո Ուկրաինայի խորհրդարանում բավականին խիստ ելույթներ եղան Հայաստանի մասին: Հարցին՝ հիմա Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը փոխվե՞լ է՝ դեսպանը պատասխանեց. «Ես ասացի, որ երբ Հայաստանի դիրքորոշումը փոխվեց, վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ փոխվել է: Մինչ այդ կար քաղաքական որոշում՝ հետ կանչելու դեսպանին Հայաստանից: Հարաբերությունները ՀՀ-ի եւ Ուկրաինայի, չեն փոխվել, դրանք զարգանալու եւ խորանալու են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30