Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տաճատ Վարդապետյան. Միկոյանը պետք է հասարակության մոտ դրական վերաբերմունք առաջացնի, քանի որ հայ է եղել

Հունիս 11,2014 14:11

«Եթե չլիներ Միկոյանը, կոտորված մարդկանց թիվն ավելի շատ կամ ավելի ահռելի կարող էր լինել, որովհետեւ մեր միակ պաշտոնյան է եղել, որ զբաղեցրել է այդպիսի պաշտոն եւ պատմությանը հայտնի է աշխարհը թեկուզ Երրորդ համաշխարհային պատերազմից փրկելուց»,- այսօր՝ հունիսի 11-ին, «Ֆորում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Անաստաս Միկոյանի արձանը կանգնեցնելու Երեւանի ավագանու որոշմանը, հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանը:

Նա նշեց, որ Անաստաս Միկոյանը վիճահարույց կերպար է, քանի որ հասարակության կեսը դրական է վերաբերվում նրան, իսկ մյուս կեսը՝ բացասական: Պարոն Ախոյանը իր համոզմունքը հայտնեց, որ շուտով Ռուսաստանում կկանգնեցնեն Իոսիֆ Ստալինի արձանը, քանի որ նա ստեղծել էր մեծ եւ հզոր հայրենիք:

Իսկ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը կարծում է, որ միայն այն փաստը, որ Անաստաս Միկոյանը հայ ժողովրդի զավակ է եղել, պետք է հասարակության մոտ դրական վերաբերմունք առաջացնի: Նա նշեց, որ հասարակությունը պետք է մեծահոգի գտնվի եւ այս հարցին ըմբռնումով մոտենա: Պարոն Վարդապետյանը համոզված է՝ եթե Միկոյանը ինչ-որ վատ քայլեր է իրեն թույլ տվել, ապա դրանք պայմանավորված են եղել այն ժամանակաշրջանի եւ պետության հետ, որտեղ նա ապրել է.
«Պատմաբանների շրջանակներում նույնպես այս հարցը քննարկվեց, այնտեղ իրարամերժ եւ հակասական կարծիքներ կան, որ Միկոյանը հայ ժողովրդի համար արել է այս-այս վատ բաները, մեկ այլ պատմաբան թվարկում է այն բոլոր դրական քայլերը, որ Միկոյանը կատարել է մեր ժողովրդի համար: Այդուհանդերձ, Միկոյանը եղել է գերտերության երկրորդ դեմք եւ ազգությամբ հայ, ես կարծում եմ, որ կարելի է ըմբռնումով մոտենալ, ընկալել, ոչ թե հերոսացնել Միկոյանին, այլ պարզապես իր հայրենիքում իր հուշարձանն ունենալն ընդունելի է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30