Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Աշխատող քաղաքացիները վախեցած են. ահազանգ կոնֆեդերացիայից

Հունիս 11,2014 14:00

«Հիմնական ահազանգերը աշխատանքային պայմանագրերի կնքման, դրանց լուծման կամ այլ աշխատանքի փոխադրման հարցերով են: Երբեմն մեզ դիմած քաղաքացիները դժգոհում են, որ գործատուները օրենքով սահմանված իրենց հասանելի արձակուրդները չեն տալիս կամ չօգտագործված արձակուրդի համար չեն վճարում արձակուրդային գումարները»,- այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում ասաց կոնֆեդերացիայի իրավաբանական բաժնի պետ Միքայել Փիլիպոսյանը:

Նրա խոսքով, Հայաստանում աշխատող քաղաքացիները վախեցած են ու քչերն են իրենց իրավունքները վերականգնելու համար դիմում իրավաբաններին, իսկ ոտնահարված իրավունքների համար մինչեւ վերջ գնացող քաղաքացիներին կոնֆեդերացիայի իրավաբանը մատների վրա է հաշվում:

Արհմիությունների կոնֆեդերացիայի փոխնախագահ Բորիս Խառատյանն էլ նկատեց, որ աշխատողը պետք է կշեռքի վրա դնի աշխատանք ունենալու և աշխատանքը կորցնելու հնարավորությունը:

Նրա պատմելով, երբեմն իրենց ահազանգում են քաղաքացիներ, որոնք գործատուի հրահանգով արդեն գրել են աշխատանքից ազատվելու դիմումը. «Եթե չես ցանկանում աշխատանքից ազատվել, ինչու ես դիմումը գրում: Եթե գործատուն պահանջում է աշխատանքից ազատվելու դիմում գրել, աշխատակիցը պետք է նախ և առաջ մտածի, թե ինչ է կորցնում և ինչ է շահում դիմումը գրելով»:

Հետո էլ նա նկատեց, որ Հայաստանում մեծ խնդիրներ է առաջացնում նաեւ նվազագույն աշխատավարձը, քանի որ սահմանված չէ, թե այն ինչ է ներառում իր մեջ. « Նվազագույն աշխատավարձը ոչ մի հաշվարկ չի սահմանում: Ուղղակի կառավարությունից ասում են, թե սա է մեր բյուջեի հնարավորությունները»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30