Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արագած Ախոյանը՝ Նազարբաեւի հայտարարության մասին. «Դա ռազբորկայի տեղ չէր»

Հունիս 11,2014 13:12

«Արտառոց ոչինչ չի կատարվել»,- այսօր՝ հունիսի 11-ին, «Ֆորում» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հայտարարությանը, հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը:

Նա համարում է, որ այս թեման շուտասելուկ չէ, որ անմիջապես նախագահը պատասխաներ եւ այդ պահին պատասխանելով ավելի կարժեւորվեր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նամակի բովանդակությունը. «Հայաստանի Հանրապետության նախագահն այստեղ եւս դրսեւորեց իրեն հատուկ քաղաքական հեռատեսություն: Եվրասիական միության ստեղծումով պետության սահմաններ չեն ֆիքսվում: Սա տնտեսական համագործակցություն է, եւ կարծում եմ, որ այդ հարցադրումը Նազարբաեւի կողմից որքան էլ տհաճ, այդուհանդերձ գործընթացին չվնասող գործոն է»:

Պարոն Վարդապետյանը կարծում է, որ առաջիկայում նույնպես կարող են անպատշաճ հարցադրումներ առաջանալ, որոնք էականորեն չեն առնչվի տվյալ կազմակերպությանն անդամակցելու հետ, այդ դեպքում, ըստ նրա, պետք չէ խուճապահար լինել, քանի որ ամեն ինչ չէ, որ կարող է հարթ ու անխոչընդոտ ընթանալ. «Պետք է քաջ պատկերացնենք, ընկալենք այս միության առաքելությունը, եւ հնարավորինս մենք պետք է աշխատենք այն ուղղությամբ, որ այդ միությանը անդամակցելը ազգանպաստ լինի, մեր պետության տնտեսական ձեռքբերումներն էական լինեն: Այնպես որ, մենք չենք կարող բացառել որեւէ հիմնադիր անդամի կամ կազմակերպության այլ անդամի կողմից հարցին չվերաբերվող կամ այլ ոչ ադեկվատ հարցադրում. Դա մեր խնդիրը չէ»:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանը նույնպես կարծում է, որ Նազարբաեւի հայտարարությանը պատասխանել պետք չէր՝ «դա ռազբորկայի տեղ չէր», եւ դա ուղղակի արված էր հաճոյանալու համար: Նրա խոսքերով՝ արտաքին քաղաքականությունը կենդանի օրգանիզմ է, եւ պետք է այնքան ճկուն եւ դիվանագետ լինել, որ հաճախ հայտնված խնդիրների մեջ լինել ավելի կոռեկտ եւ դիվանագետ, եւ այդ առումով շատ հաճախ լռելը օգտակար կարող է լինել. «Տղայական խոսակցություն չէ, որ դուրս կանչես, ինչ-որ բան ասես, դա լուրջ քաղաքականություն է, որ պետք է լինել պատրաստ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30