Հունիսի 10-ին, ժամը 21.53-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աղասու փողոցի թիվ 19/1 տան տանիքն ուժեղ քամուց շրջվել է դիմացի տան տանիքի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ պոկվել է թիվ 19/1 տան տանիքը` 150 քմ մակերեսով, որն ամրացնելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
***
Կարդացեք նաև
Հունիսի 10-ին, ժամը 21.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գլինկայի փողոցի թիվ 38 տան մոտակայքում ուժեղ քամուց տան տանիքը պոկվել է և ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ թիվ 38 տան տանիքը (50 քմ) ամբողջությամբ պոկվել և ընկել է թիվ 34 տան տանիքի և մոտակայքով անցնող գազատար խողովակի վրա:
Հրշեջ-փրկարարներն ապամոնտաժել են տանիքը:
ՀՀ ԱԻՆ