Լրահոս
Օրվա լրահոսը

Քառյակի հրապարակած պահանջագիրը երկակի տպավորություն է թողնում. «Հայոց աշխարհ»

Հունիս 11,2014 13:00

Մի կողմից, եթե այս ամենը դիտարկենք բողոքավոր ընտրազանգվածի կամ ընդդիմադիր տրամադրություններ ունեցող քաղաքացիների տեսանկյունից, ապա անխուսափելի է որոշ հիասթափությունը: Ի վերջո, չորս քաղաքական ուժեր՝ ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ, «Ժառանգություն», օրերով, եթե ոչ՝ շաբաթներով քննարկումներ ու խորհրդակցություններ են անցկացնում, դռնփակ եւ այլն, ու ներկայացնում խայտաբղետ 12 կետանոց պահանջ, որտեղ, օրինակի համար, չկա իշխանափոխության պահանջ:
Մարդիկ, ովքեր հանդես են գալիս առավել կոշտ դիրքերից, բնականաբար, կհիասթափվեն: Եթե փողոցներում հարցում անցկացնես, հնարավոր է, պատահական անցորդներն ավելի խիստ կամ հագեցած բովանդակությամբ պահանջների ցուցակ կազմեն:
Բայց մարդկանց ընկալումները դեռ մի կողմ: Ակնհայտ է, որ, օրինակ, ՀԱԿ առաջնորդ Լ.Տեր-Պետրոսյանը «հաջողությունը զարգացնելու», այսինքն՝ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականն ու կառավարության փոփոխությունը ամբողջական իշխանափոխության հասցնելու կոչեր է անում: Բայց ոչ մի նման գործնական դրսեւորում կոնկրետ «քառյակի» գործողություններում չի երեւում:

Սա թույլ է տալիս առնվազն ենթադրել, որ «քառյակում» ամենեւին էլ ՀԱԿ-ը չէ «առաջին ջութակի» դերում, կամ «ընկերությանը զոհ գնալով»՝ զիջել է այս հարցում:
Մյուս կողմից, եթե կոնկրետ քայլը դիտարկում ես չեզոք դիտանկյունից, ապա «քառյակի» ներկայացրած պահանջագիրը, եթե ոչ բոլոր 12 կետերով հանդերձ, ապա առնվազն առանձին կետեր, քննարկելի են: Այլ կերպ ասած, իշխանությունը, կառավարությունը կարող են ոչ իշխանականների հետ ինտենսիվ քաղաքական երկխոսություն ծավալել այս կամ այն կետի շուրջ:

Բավական հետաքրքրական է ստացվել «քառյակի» պահանջագրի կոնկրետ բովանդակությունը։

Վերցնենք, ասենք, չորրորդը՝ «կրկնապատկել գյուղմթերքի արտադրությունը»: Սա, համաձայնեք, ավելի շատ կառավարության, գյուղնախարարության խոստման պես է հնչում, քան միավորված ընդդիմադիրների պահանջի: Ավելին՝ եթե իշխանության որեւէ ներկայացուցիչ նման արտահայտություն աներ, անկասկած աջուձախից կսկեին հեգնել, թե՝ այդ ո՞նց եք կրկնապատկում, ու նման բաներ:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30