Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր մեթոդով կրծքագեղձի վիրահատություն, որի արդյունքում ամբողջովին պահպանվում է կրծքի տեսքը

Հունիս 11,2014 12:56

ԱՄՆ-ից Հայաստան ժամանած պլաստիկ վիրաբույժ Արթուր Սալիբյանը եւ «Հայ Ամերիկյան Առողջության Կենտրոնի» վիրահատական բաժանմունքի ղեկավար, վիրաբույժ-ուռուցքաբան Արմեն Քոչարյանը այսօր «Նոյյան Տապան» մամուլի սրահում ներկայացրին, որ Հայաստանում արդեն կատարվում է կրծքագեղձի համատեղ վիրահատություն: Վիրահատության ընթացքում կատարվում է կրծքագեղձի բուն գեղձային հյուսվածքի հեռացում եւ մաշկի տակ պրոթեզի տեղադրում, որի արդյունքում պահպանվում է կրծքագեղձի մաշկը եւ պտուկը:

Արթուր Սալիբյանի խոսքերով՝ վիրահատության արդյունքները էսթետիկական եւ օնկոլոգիական տեսանկյունից շատ ավելի նախընտրելի են. «Կրծքագեղձի քաղցկեղի ժամանակ վիրահատության արդյունքում հեռացվում է հիվանդ կրծքագեղձը, մինչդեռ այս նոր մեթոդի շնորհիվ պահպանվում է պտուկը եւ կրծքագեղձի մաշկը: Եվ, տեղադրելով պրոթեզը, ամբողջովին պահպանվում է կրծքի էսթետիկական տեսքը»:

Aravot.am-ի հարցին ի պատասխան՝ վիրաբույժը տեղեկացրեց, որ Հայ-ամերիկյան առողջության մամոգրաֆիայի կենտրոնում նմանատիպ վիրահատություն արդեն անցկացվել է 5-ից ավելի անգամ. «Կոնկրետ մեկ վիրահատություն եղել էր ցուցադրական, սակայն, ընդհանուր առմամբ, պրն Սալիբյանը Հայաստանում անցյալ տարվանից սկսած կատարել է արդեն 5-ից ավելի վիրահատություններ»: Դիմողների այս քիչ քանակը բժիշկը պայմանավորում է նրանով, որ դեռեւս տեղեկացվածության պակաս կա կանանց շրջանում: «Սա նորարարություն է եւ միջոցառումների շնորհիվ պետք է կանանց տեղեկացնել, որ այս տիպի համատեղ վիրահատությունը բավականին մատչելի է եւ արագ»:

Պրն Սալիբյանը նշեց,սակայն, որ այս վիրահատությունը ոչ բոլոր ուռուցքների հեռացման դեպքում է կիրառվում. «Կան ուռուցքներ, որոնք այսպիսի վիրահատության ենթակա չեն եւ երբեմն քիմիոթերապիայի, ճառագայթային բուժման անհրաժեշտություն է լինում: Այս պայմաններում հնարավոր չի լինում կատարել վիրահատությունը եւ մաշկի պահպանումը»:

Բժիշկները լրագրողներին տեղեկացրին, որ մինչեւ ներկա պահը կատարվել են միայն բարեգործական վիրահատություններ. «Մենք հիվանդներից գումար չենք վերցնում, բոլոր ծախսերը պրն Սալիբյանը ինքն է հոգացել եւ վիրահատությունը կատարվել է անվճար: Իսկ ընդհանրապես, այդ վիրահատությունները մատչելի են: Չեմ կարող գումարր նշել, ես չգիտեմ՝ դա ինչ արժե, բայց գիտեմ հաստատ, որ մեր հասարակության համար այն մատչելի կլինի»:

Պրն Սալիբյանը տեղեկացրեց, որ այս մեթոդով վիրահատությունը առաջին անգամ կատարվել է ԱՄՆ-ում 10 տարի առաջ:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30