Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քառյակի պահանջներն ուղղված են Սերժ Սարգսյանին. «Չորրորդ իշխանություն»

Հունիս 11,2014 12:42

Իսկ ո՞ւմ են ուղղված քառյակի պահանջները։ Արդյո՞ք հասցեատերը կառավարությունն է։ Վերջին հաշվով՝ կառավարությունը կարող է գլուխը կախ ընդունել տնտեսական բնույթի բոլոր առաջարկները, օրենսդրական փոփոխություններ անել եւ բերել խորհրդարան։ Բայց խորհրդարանի հանրապետական մեծամասնությունը կարող է եւ մերժել այդ նախաձեռնությունները։

Մյուս կողմից էլ՝ ՀՀԿ-ական մեծամասնությունն, ըստ էության, ամորֆ մարմին է. նախագահականից ինչ ասեն՝ սրանք հլու-հնազանդ կատարելու են։ Հետեւաբար՝ այս պահանջներն ուղղված են Սերժ Սարգսյանին։ Դրա համար էլ քառյակի 12 պահանջներից երկուսը վերաբերում են ընտրական օրենսգրքի փոփոխություններին. քառյակը պահանջում է սահմանել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ (եթե այդ ընտրակարգը գործեր խորհրդարանական վերջին ընտրությունների ժամանակ, ՀՀԿ-ն այսօր խորհրդարանում ոչ թե մեծամասնություն կլիներ, այլ փոքրամասնություն՝  իր «ստացած» 40 տոկոսով):

Այնպես որ, եթե համադրում ենք քառյակի պահանջների տնտեսական եւ քաղաքական «բլոկները», ակնհայտ է դառնում, որ կոնկրետ ՍերԺ Սարգսյանի ու ՀՀԿ-ի համար դրանք այնքան էլ «անշառ» պահանջներ չեն։ Ըստ էության՝ սա, ինչպես դաշնակցականներն են սիրում ասել, ամբողջական իշխանափոխության ճանապարհային քարտեզն է։
Կկատարե՞ն արդյոք իշխանությունները քառյակի տնտեսական պահանջները։
Հազիվ թե։ Նրանք դա կարող են անել միայն սեփական ախորժակները զսպելու ճանապարհով, իսկ նրանք երբեք ինքնակամ չեն անի դա։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30