Երեկ տեղի է ունեցել նախկին պատգամավոր, նախկին ՀՀԿ-ական եւ նախկին քաղբանտարկյալ`առաջին նախագահի թիմը համալրելու համար, Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբ) դստեր հարսանյաց հանդեսը: Հարսանյաց հանդեսը տեղի է ունեցել «Ռենեսանս» ռեստորանային համալիրում:
Ակնառու եւ կարկառուն ՀՀԿ-ականներ, մեր տեղեկություններով, հարսանիքին չեն մասնակցել: Իշխանական շրջանակներից ներկա են եղել մանր եւ միջին գործարարներ:
Մինչդեռ, ՀԱԿ-ից բազմաթիվ մարդիկ են ներկա եղել: Հարսանյաց հանդեսին մասնակցել են ՀԱԿ պատգամավորները, բացառությամբ Նիկոլ Փաշինյանի եւ Հրանտ Բագրատյանի: Հրավիրված է եղել նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Առաջին նախագահը, սակայն, չի մասնակցել հարսանիքին:
Այս ամուսնությունն, ըստ մեր տեղեկությունների, առանց քաղաքական ենթատեքստերի է: Փեսացուն սովորական ընտանիքից է:
Կարդացեք նաև
Հարսանյաց հանդեսն, ընդհանուր առմամբ, մի փոքր տխուր մթնոլորտում է անցել` Սմբատ Այվազյանի անժամանակ մահվան պատճառով:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ