Լրահոս
Օրվա լրահոսը

Աֆրիկյանների տան տեղում ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն է պատրաստվում հյուրանոց կառուցել. «Ժողովուրդ»

Հունիս 11,2014 12:29

Հուշարձան-շենքի հետագա ճակատագրի վերաբերյալ տեղեկություններ պարզելու նպատակով «Ժողովուրդ»-ը դիմեց Երեւանի քաղաքապետարան, որտեղից պատասխանեցին հետեւյալը. «Կիսաքանդ շինությունը գտնվում է Պուշկինի փողոցի հ.25 հասցեում, որտեղ նախատեսվում է իրականացնել 2 ստորգետնյա եւ 17 վերգետնյա հարկերով հյուրանոցային համալիրի կառուցման շինարարական աշխատանքներ, որի համար առկա է Երեւանի քաղաքապետարանի հետ այս տարի փետրվարի 19-ին համաձայնեցված հ.01/18-05/2– 5834-85 ճարտարապետաշինարարական նախագիծն ու կառուցապատող «Լեւ ընդ Դավ գրուպ» ՍՊԸ-ին 19.02.2014թ. տրված հ.01/18-5836-116 շինարարության թույլտվությունը։ Ներկայում հիշյալ հասցեում իրականացվում են օբյեկտի շինարարական հրապարակի կազմակերպման աշխատանքներ»։

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Աֆրիկյանների տան տեղում ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն է պատրաստվում հյուրանոց կառուցել։ Տեղեկությունը ճշտելու համար «Ժողովուրդ»-ը փորձեց կապ հաստատել Խաչատրյանի մամլո խոսնակ Նելլի Մանուչարյանի հետ, ով ինչպես միշտ, չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։

Երեկ «Ժողովուրդ»-ը եղավ Պուշկիևի 25 հասցեում եւ արձանագրեց, որ շենքի քարերը համարակալված են։ Թե ինչու են դրանք համարակալվել, Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնի պետ Արթուր Գեւորգյանը պարզաբանեց. «Համարակալված է եւ որպես հուշարձան չի քանդվելու, այլ ապամոնտաժվելու, տեղափոխվելու է եւ նույնությամբ վերականգնվելու է «Հին Երեւան» ծրագրի շրջանակներում»։

Նկատենք, որ շենքի ապամոնտաժման վերաբերյալ հանրային լսումներ ու քննարկումներ չեն անցկացվել։ Արթուր Գեւորգյանի պնդմամբ՝ եթե օրենքի նման պահանջ լինի, ապա քննարկումներ անպայման կկազմակերպվեն։ «Չեմ կարծում, որ դա օրենքի պահանջ լինի ու որեւէ մեկը շրջանցի այն»,- լրացրեց Գեւորգյանը:

Սյունէ ՀԱՄԲԱՐԶՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30