Երեկ՝ հունիսի 10-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի աշխատակիցները, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի հետ իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, ձեռնարկված քննչական բացատրական աշխատանքների շնորհիվ հայտնաբերել են Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի 13/3 տան բնակիչ, 24-ամյա Սամվել Քոթանջյանին:
Վերջինս երեկ՝ կեսգիշերին, ոստիկանների բացատրական գործողությունների արդյունքում ներկայացել է Քանաքեռ-Զեյթունի ոստիկանություն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ս. Քոթանջյանը ոստիկաններին է ներկայացրել նաև իր մոտ եղած գործարանային, առանց համարի 9մմ տրամաչափի «Մակարով» տեսակի ատրճանակը և խոստովանել, որ հունիսի 7-ին Կարապետ Ուլնեցի փողոցում կրակոցներն արձակել է ինքը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հանցագործությունն ամբողջական բացահայտելու հսկողությունն իր վրա է վերցրել Երևան քաղաքի ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը:
Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com -ի կայքում
Մեր հանրապետությունում և մասնավորապես Երևան քաղաքում ծանր հանցագործություններ կատարած անձինք հանցանքը կատարելուց հետո զարմանալիորեն ,,խելքի են գալիս,,և ,,քննչական,բացատրական,,աշխատանքի շնորհիվ ինքնակամ ներկայանում են ոստիկանություն,դեռ ավելին,ներկայացնում են հանցագործության գործիքները:Մի քիչ շատ չեն ,,ինքնակամ,, ներկայանում?:Իսկ եթե նրանք այդ բացատրական աշխատանքներին ,,ըմբռնումով,, չմոտենան,այդպես էլ չեն բռնվելու?:Երևում է,մեր ոստիկանությունը օպերատիվ աշխատանքը փոխարինել է բացատրական աշխատանքով: Հասկանալի է, ,,կամովին ներկայանալը,, մեղմացնում է արարքը,բայց այն կարծես թե չարաշահվում և նորմա է դառնում: