Հատված քաղաքաշինության նորանշանակ նախարար Նարեկ Սարգսյանին՝ կապված Աֆրիկանների ակումբի շենքի ապամոնտաժման հետ հարցազրույցից:
– Պարոն Սարգսյան, ինչո՞ւ եք ուզում հուշարձանի փոխարեն հյուրանոց կառուցել։
– Աֆրիկյանների հյուրանոց դառնալը… այդտեղ փողոցի լայնացման խնդիր կա։ Քաղաքում կա շատ լուրջ մագիստրալ։ Դա է շտկվում։
– Կարո՞ղ եք երաշխավորել, որ շենքը նույնությամբ կվերակառուցվի։
Կարդացեք նաև
– Ես կարող եմ նույնիսկ ամբողջ պատասխանատվությունը իմ վրա վերցնել։ Դա անպայման կհավաքվի ու լիարժեքորեն կտեղափոխվի։
– Ո՞ւր է տեղափոխվելու
– Շատ մոտ տարածք։
– ՀԱՊԿ ակադեմիայի շենքի հարցով նորություն կա՞:
– Նախագծով ամբողջությամբ նույն ճարտարապետությունը պետք է պահպանվի։ Ես դրան հետամուտ եմ լինելու, որ ամբողջությամբ վերականգնվի։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում