Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

 Համատիրությունների կառավարման  փորձի փոխանակում ֆրանսիացի գործընկերների հետ

Հունիս 11,2014 11:46

Երևանի քաղաքապետարանի և Ֆրանսիայի Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի միջև դեռևս 2011 թվականին կնքված համագործակցության համաձայնագրի շրջանակում «Միջմասնագիտական միջազգային հայկական խմբավորման» (G2iA)  հետ համատեղ կազմակերպվել է  «Համատիրությունների կառավարման  փորձի փոխանակում» թեմայով կլոր սեղան-քննարկում։ Կլոր սեղանին մասնակցել են մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների  կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների բաժնի մասնագետներն ու համատիրությունների նախագահները։

Սեմինարը վարել են համատիրությունների կառավարման բնագավառում տարիների փորձ ունեցող, Ֆրանսիայի «Պատմություն և հարստություն» գործակալության համատիրությունների բաժնի ղեկավար Հակոբ Կիրենը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության համատիրությունների հետ աշխատանքի բաժնի պետ Վանուշ Զեյնալյանը:

Քննարկման մասնակիցները, ներկայացնելով ներկայում կիրառվող փորձը, բանախոսին ուղղել են իրենց հուզող հարցերը՝ կապված համատիրությունների հիմնախնդիրների, այդ թվում համատիրությունների աշխատանքի կազմակերպման, միջոցների առավել արդյունավետ օգտագործման և իրավական դաշտի կարգավորման հետ: Խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով նախատեսվում են այցելություններ համատիրություններ և հանդիպումներ բնակիչների ու կառավարիչների հետ։ Մասնակիցները նշել են, որ կլոր սեղանի ընթացքում ներկայացված նոր մոտեցումներն ու լուծումները կփորձեն կիրառել գործնականում՝ դրանով նպաստելով համատիրությունների առավել արդյունավետ գործունեությանը:

«Միջմասնագիտական միջազգային հայկական խմբավորում» կազմակերպության հայաստանյան նախագծերի պատասխանատու Արմեն Վալյանը, կարևորելով համագործակցության ընդլայնումն ու նմանօրինակ ծրագրերի կազմակերպումը, շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետարանին համագործակցության պատրաստակամության և համակողմանի աջակցության համար:

Այս տարվա ընթացքում սա արդեն երկրորդ նման հանդիպումն է: Ապիլին Երևանի և Իլ դը Ֆրանսի միջև համագործակցության շրջանակում «Միջմասնագիտական միջազգային հայկական խմբավորման» և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հետ համատեղ կազմակերպվել էր սեմինար՝ «Մի նախագծի ձեռնարկում և նախնական պլանավորում» թեմայով:

 

Երևանիքաղաքապետարանիտեղեկատվության
ևհասարակայնությանհետկապերիվարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30