Ավելի քան 600 կրկեսի արտիստներ ու պարողներ կմասնակցեն վաղը Սան-Պաուլու քաղաքի «Կորինտիանս» մարզադաշտում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը, որը տեւելու է ընդամենը 25 րոպե:
Օրերս հայտնի էր դարձել, որ ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական երգը այդ օրը միասին կատարելու են Ջենիֆեր Լոպեսը, ռեփեր Փիտբուլը եւ բրազիլացի երգչուհի Կլաուդիա Լեյտեն: Երգը կոչվում է «We Are One» («Մենք միասնական ենք»):
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ stepherodriguez.com-ի