Երեկ՝ հունիսի 10-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Արզնու վարչական տարածքում գտնվող չգործող «Արջանոց» ռեստորանային համալիրի հարևանությամբ կնոջ դի կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Արամ Զաքարյանը, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սերոբ Հարությունյանը և ոստիկանության Կոտայքի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արթուր Մկրտչյանը: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի քննիչները՝ քննչական բաժնի պետ Ամրամ Մատինյանի գլխավորությամբ: Օպերատիվ քննչական խումբը ռեստորանին հարակից տարածքում հայտնաբերել է Աբովյան քաղաքի բնակչուհի, 39-ամյա Էթեր Աղաբաբյանի դին:
Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com -ի կայքում