Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը ետ է վերցնում Տիգրան Սարգսյանի՝ սկաուտներին տված հողը. «Հրապարակ»

Հունիս 11,2014 11:06

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը բիզնեսի մարդ է, ու եթե նա կոնկրետ ծրագրից բիզնեսի հոտ չի առնում, նրան դժվար է համոզել, թե ինչու է պետք աջակցել այս կամ այն ծրագրի իրագործմանը։ Առավել եւս, եթե խոսքը վերաբերում է մի քանի հեկտար հողհատկացմանը, որտեղ ոչ թե լոլիկ ու վարունգ, այլ, ասենք, հայրենասիրական դաստիարակության «սերմեր» են ցանվելու։ Ու քանի որ այդ սերմատեսակից կոնկրետ բերք չի ստացվում, որը կարելի է շուկայում վաճառել, վարչապետն այն համարում է անպտուղ ու չեղյալ համարում անգամ նախկին կառավարության օրոք ընդունված արձանագրային որոշումը։

Խոսքը վերաբերում է «Հայաստանի ազգային սկաութական շարժում» ՀԿ-ին Երեւանի անտառպետության տարածքում 3 հա հողատարածքի հատկացմանը, որի հարեւանությամբ արդեն նշյալ կազմակերպությանը վարձակալական հիմունքներով (25 տարի ժամկետով) տրամադրված է շուրջ 1 հա հողատարածք։

Նախկին կառավարությունն իր հրաժարականի գրեթե նախօրեին ՀԿ-ի խնդրանքը բավարարելու որոշում է կայացրել, իսկ ահա նոր կառավարությունը որոշել է ուժը կորցրած ճանաչել այն՝ պատճառաբանելով, որ բացի վերոնշյալ 1 հա հողատարածքը, մի քանի տարի առաջ էլ վերջինիս Բյուրականի անտառպետությունից է անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով 1 հա հողատարածք տրամադրվել:

Նարինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30