Արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը հունիսի 10-ին Բրյուսելում մասնակցեց Արևելյան գործընկերության ավագ պաշտոնյաների հանդիպմանը, որին քննարկվեցին 2013 թ. նոյեմբերին կայացած վիլնյուսյան գագաթնաժողովից հետո տեղի ունեցած զարգացումները և Արևելյան գործընկերության ձևաչափով հետագա աշխատանքները, ս.թ. հուլիսին կայանալիք ԱլԳ անդամ երկրների արտգործնախարարների նիստի օրակարգը:
Փոխնախարար Նազարյանն իր ելույթում շեշտեց Հայաստանի պատրաստակամությունը՝ հնարավորինս զարգացնել Արևելյան գործընկերության շրջանակներում Եվրոպական Միության հետ փոխգործակցությունը:
Արտաքին գործերի նախարարություն