Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մելիքյան. Ընդդիմությունը լավ չի ուզում. «Հրապարակ»

Հունիս 11,2014 10:36

Ի՞նչ հետեւանքներ կունենա, եթե իշխանությունը հանկարծ համաձայնի վերահսկողական լծակներ տրամադրել, կամ ո՞ր դեպքում այն կտրամադրվի ընդդիմությանը։ Թեմայի շուրջ զրուցեցինք ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի հետ:

– Պարոն Մելիքյան, ինչո՞ւ իշխանությունը չի տալիս վերահսկողական լծակներ ընդդիմությանը, ի՞նչ տեղի կունենա ՀՀԿ-ի հետ, եթե ընդդիմությունը լծակներ ստանա։

– Իսկ ո՞վ է ասում, որ ինչ-որ բան տեղի կունենա։

– Այդ դեպքում ինչո՞ւ չեք տալիս։

– Իսկ ո՞վ է ասում, որ չենք տալիս, լավ չեն ուզում։

– Իշխանությունը պատրա՞ստ է, օրինակ, Վերահսկիչ պալատը տրամադրել ընդդիմությանը։

– Եթե արժանի թեկնածուներ կան… ինչո՞ւ ոչ, որեւէ խոչընդոտ չեմ տեսնում, երեւի լավ չեն ուզում։

– Այսինքն, ինչպե՞ս պետք է ուզեն, ձեզ հետ գործարքի գնալու պայմանո՞վ, կոռուպցիոն բացահայտումները չհրապարակելու գնո՞վ, ի վերջո, կոռումպացված երկիր է։

– Չէ, ո՞ւր եք տեղափոխում հարցը, իսկ ո՞վ է ասել, որ կոռումպացված երկիր է, իսկ ո՞վ է ասել, որ ընդդիմությունն ավելի լավ է վերահսկում, քան իշխանությունը։

Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30