Իշխանություններին ներկայացվել են 12 կետ պարունակող պահանջներ, որոնք ըստ էության իրենց մի զգալի մասով հանդիսանում են սոցիալական սուր հարցեր և անկասկած հուզում են ժողովրդին, սակայն երբ ըստ էության դիտարկում ենք այդ պահանջները Հայաստանում առկա խնդիրների կոնտեքստում, պատճառների կոնտեքստում՝ ոչ միայն երևույթների, այլ նաև անձանց պրիզմայով, ապա տեսնում ենք, որ 12 կետերից թեկուզ բոլորի կատարման դեպքում իրավիճակը Հայաստանում ըստ էության փոխվելու որևէ անհրաժեշտություն չի զգալու, և եթե ամփոփելու լինենք ներկայացված պահանջները, ապա կարող ենք ընդամենը ասել, որ իշխանություններին առաջարկվում է մի քիչ չափավորել իրենց ախորժակը, որպեսզի ոչ իշխանական ուժերն էլ հասարակությանն ասելու բան ունենան և ըստ էության ստիպված չլինեն վաղ թե ուշ պայթել, ինչպես նախորդ ընդդիմությունները:
Վերջին հաշվով, կառուցողական ընդդիմությունն այնուամենայնիվ խաղաքարտե տնակի է նման` ամենաաննշան բանից անգամ կարող է փլվել: Եվ սա էլ կառուցողական ընդդիմություն երևույթի առանձնահատկություններից է` այն տեսանկյունից, որ նման համակարգերում արդեն իշխանությունների փլվելը չէ, որ վտանգավոր է դառնում համակարգերի համար, այլ կառուցողական ընդդիմության փլուզումը: Եվ ըստ էության իշխանություններին ասվում է, որ եթե ուզում են, որ ընդդիմադիր դաշտի պարեկությունը անխափան շարունակվի, ապա պետք է պարեկների հաշվին մեկ-երկու «հերոսական» հաջողություն գրանցել, որ հասարակությունը շարունակի պարեկներին հավատալ:
Մուսա Միքայելյան
Լուսանկարը` PAN Photo-ի
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում