Հատված Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար Արա Պապյանի ելույթից, որը հնչել է երեկ կայացած Անաստաս Միկոյանի գործունեությանը նվիրված քննարկումներում:
«1919թ. հոկտեմբերին չեզոքացնելով Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, այսինքն ռուս կոմունիստներին զրկելով այլընտրանքային տեղեկատվական աղբյուրից, Միկոյանը, օգտագործելով տեղեկատվության վրա իր մենաշնորհը, ձեռնամուխ է լինում Հայկական հարցի նկատմամբ այդ ժամանակվա ռուս կոմունիստների հայանպաստ դիրքորոշումը պրոթուրքական դիրքորոշմամբ փոխելուն: Ես պարզապես հատվածներ կկարդամ նրա К КАВКАЗСКОМУ ВОПРОСУ զեկույցից և կթողնեմ, որ դուք անեք հետևությունները:
Խոսելով այն մասին, որ Ռուսաստանի կոմկուսը նախկինում առանձնահատուկ դրական վերաբերմունք է ունեցել Հայկական հարցի նկատմամբ, նա գրում է. «В создавшейся после войны обстановки такая политика по армянскому вопросу обесцененна, ошибочна и даже очень вредна, поскольку идет в разрез с интересами международной революции и борьбы против империализма.»
Միկոյանը միանշանակորեն հանդես գալիս այդ օրերին Փարիզի խաղաղության վեհաժողովում քննարկվող ավելի ընդարձակ Հայաստանի ստեղծելու դեմ. «Армянские шовинисты опираясь на поддержку союзнического империализма и черносотенного генерала Денинина еще делают химерную, ставшую преступной, идею создания “ Великой Армении”, в исторических ее пределах, от Черного моря почти до Средиземного в составе семи вилаетов.»
Միկոյանը իր զեկույցի մեջ հարց է տալիս. «Может ли коммунистическая партия поддерживать эту программу эту идею “ Великой и независимой Армении” ». Ինքն էլ պատասխանում է այդ հարցին. « Наша партия не может стоять ни за “Великую” ни за “ Малую” Турецкую Армению. Ведь право на самоопределение наций является для нас не историческим, а реальным правом, существующего на деле народа.»
Ուշադրություն դարձրեք Միկոյանի «существующего на деле народа» ձևակերպման վրա: Այսինքն, Միկոյանի համար Հայոց ցեղասպանության հետևանքները դառնում են հիմք մերժելու հայոց պետականության հնարավորությունը Թուրքահայաստանում և տալիս խիստ հայատյաց առաջարկ. «Держаться старой позиции по армянскому вопросу, поддерживать идею независимой Турецкой Армении значит быть с шовинистическим реакционным правительством».
Կարդացեք նաև
Շատ է գրվել և հանիրավի գովաբանվել Թուրքահայաստանի մասին դեկրետը – 29 դեկտեմբերի 1917թ.: Թե ինչու այն իրականություն չդարձավ՝ կան մի շարք պատճառներ: Պատճառներից մեկը Միկոյանի և նրա նմանների մերժողական դիրքորոշումն է եղել այդ դեկրետի նկատմամբ. «В этом смысле крупной ошибкой является декрет Советской России о самостоятельности Турецкой Армении (1917 года) не имевших никаких положительных результатов, но восстановивший против себя мусульманское население не только Турции но и Кавказа»:
Ապա անում է իր առաջարկը. «необходимо немедленно же взять новый более правильный курс по армянскому вопросу. .. Нужно признать … что идея о Турецкой Армении и вообще “ Великой единой и независимой Армении” является вредной, преступной и реакционной химерой, против которой должна бороться наша партия».
Ես կարող եմ բազմաթիվ այլ փաստաթղթային վկայություններ բերել Անաստաս Միկոյանի հակահայկական և հակահայաստանյան գործունեության մասին, սակայն ժամանակի սղության պատճառով դա չեմ անի: Հետաքրքրվողներին խորհուրդ կտամ ծանոթանալ Մոդուս վիվենդի կենտրոնի կողմից օրերս հրատարակված «Հայ բոլշևիկների հակապետական գործունեությունը 1919-1920թթ.» փաստաթղթերի ժողովածուին: Այստեղ դուք կգտնենք Միկոյանի և նրա կուսակից ընկերների ոճրագործությունների մասին բազմաթիվ վկայություններ՝ գրված հենց նրանց ձեռքով:
Ամփոփելով ասեմ. Միկոյանին և նրա նմաններին անկախ Հայաստանում արձան դնելը նշանակում է ուրանալ այն հազարավոր հայորդիների վաստակը, որոնք իրենց կյանքը տվեցին անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման և կայացման համար: Նշանակում է պղծել այն միլիոնավոր հայ և ոչ հայ անմեղ զոհերի հիշատակը, որոնք զոհ են գնացել Միկոյանի և նրա նմանների ստեղծած մարդակուլ համակարգին, և, ըստ այդմ, դուռ բացել ապագայում նման հանցագործությունների կրկնման համար:
Արա ՊԱՊՅԱՆ
Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար