Լրահոս
Օրվա լրահոսը

12 կետերը պետք է լրամշակվեն

Հունիս 11,2014 10:11

Քառյակը հրապարակել է իր պահանջները, որոնք ուղղված են իշխանություններին: Ինքը` փաստը, անշուշտ, դրական է: Հաջորդ քայլը պետք է լինի այդ պահանջների կատարման մեխանիզմների հրապարակումը: Մասնավորապես, դրանց հասցեատերերի հստակեցումը:

Ինձ համար ամենավիճահարույցը երթեւեկության կանոնների խախտումների համար տուգանքների նվազեցումն է: Այստեղ ես, ինչպես արդեն բազմիցս գրել եմ, տեսնում եմ պարզունակ, կասեի նույնիսկ` կոպիտ ամբոխահաճություն եւ մեր ոչ օրինապաշտ քաղաքացիների ստորին բնազդների խրախուսում: Բայց, հավանաբար, անհրաժեշտություն կա զանազանելու մանր, պատահական, անզգույշ խախտումները միտումնավոր լկտիությունից, որն, ի դեպ, իմ տպավորությամբ, գերիշխում է մեր ճանապարհներին: Ո՞վ պիտի փոփոխություն կատարի Վարչական իրավախախտումների մասին օրենքում: Իշխանությո՞ւնը` իր ընդհանրության մեջ: Ոչ, իշխանության օրենսդիր «թեւը»՝ Ազգային ժողովը:

Քառյակը գրում է նաեւ «կարմիր գծերի» մասին: Այստեղ խնդիրը, կարծում եմ, ոչ թե տուգանքի չափն է, այլ այն, որ այդ գծերը քաշել են քաղաքի ամբողջ կենտրոնով եւ պատրաստվում են քաշել ամբողջ քաղաքով մեկ: Ի՞նչ է, անվճար կայանատեղիներ չպիտի՞ լինեն: Բայց սա էլ քաղաքապետարանի ավագանու խնդիրն է:
Քառյակի մի շարք պահանջներ ինձ խիստ տրամաբանական են թվում. վերացնել կուտակայինի պարտադիրը եւ վերադարձնել մարդկանց գումարները (համապատասխան օրենք պետք է ընդունի Ազգային ժողովը), նվազեցնել շրջանառության հարկը, հանել սահմանի վրա ԱԱՀ-ի հարկումը (հրատապ անհրաժեշտություն է, դարձյալ ԱԺ-ի գործն է), գյուղացիներին վարկեր տրամադրել դրամով (Կենտրոնական բանկ), հաստատել «Նաիրիտ»-ի վերագործարկման ծրագիրը, վճարել աշխատավարձերի պարտքը (կառավարություն), բացառել հանրային տրանսպորտի սակագնի բարձրացումը (քաղաքապետարան), ընդունել մենաշնորհները վերացնելու օրենսդրական փաթեթ (ԱԺ, բայց մինչեւ աշուն իրատեսական չէ), փոփոխել Ընտրական օրենսգիրքը, որպեսզի հաջորդ ընտրություններն անցկացվեն 100 տոկոս համամասնական ընտրակարգով (ԱԺ):
Կան կետեր, որոնք պարունակում են բարի ցանկություններ, եւ որոնք, սակայն, քաղաքական փաստաթղթում պետք է հստակեցվեն. կրկնապատկել գյուղմթերքի արտադրությունը (2-3 ամսվա կտրվածքո՞վ, ինչպե՞ս, ինչո՞ւ չեռապատկել), ընդդիմությանն օժտել վերահսկողական գործառույթներով (որտե՞ղ եւ ինչպե՞ս պետք է ընդդիմությունը վերահսկի` լինի ընդդիմադիր գլխավոր դատախա՞զ, ոստիկանապե՞տ, Վերահսկիչ պալատի նախագա՞հ), չստորագրել որեւէ փաստաթուղթ, որը վտանգում է Արցախը (կարող են տարբեր կարծիքներ լինել՝ ինչն է վտանգում, ինչը` ոչ):
Իսկ ահա «Որոտան-ՀԷԿ»-ի վաճառքով պետք է զբաղվի Հատուկ քննչական ծառայությունը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Կարեն says:

    Պետք չէ լուրջ մոտենալ “հրաշալի” քառյակին:
    Գյունազ տատի հեքիաթները և քառյակի առաջարկները իրարից բովանդակային առումով շատ չեն տարբերվում: Բարի ցանկությունների մի շարան,որի նպատակն է հիշեցնել, որ քառյակը ոչ միայն կա այլ նաև շնչում ու արտաշնչում է:
    Մի թէ մեր երկրում չի ձևավորվելու ընդիմություն:

  2. Արսեն says:

    Ւնչպես չեմ կարդացել «կառավարության» ծրագիրը, այնպես էլ չեմ կարդալու «ընդդիմության» պահանջները… բայց հսատատ կարող եմ ասել, որ երկուսն էլ պետք է լրամշակվեն..)))..
    ԵՎ անպայման «կլրամշակվեն»…
    Թե չէ, ինչով պետք է զբաղվեն «իշխանությունները», «ըննդիմությունը» և «լրագրողները»? ..)))..

    • Կարապետ says:

      Կամ փաղստականների ճամբարների “բնակիչները”

      • Արսեն says:

        Լրացման համար շնորհակալ եմ …
        Եվ այսպես՝ վերջին նախադասությունը կլինի.
        Թե չէ, ինչով պետք է զբաղվեն «իշխանությունները», «ըննդիմությունը», «լրագրողները» և փաղստականների ճամբարների “բնակիչները”? ..)))..

  3. Աբո says:

    «Ամբոխահաճություն» շատ ճիշտ եք նկատել:Հազարավոր տարիներ առաջ,նմանատիպ բաներ միշտել գրել են՝ ասենք «Աստվածաշնչի 10 պատվիրանները»,բայց լսող և կատարողը ովա՞:

  4. Ruben says:

    Քառյակը այսօրվա իշխանությունների գոյության երաշխավորն է:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30