Վաղը ֆուտբոլի աշխարհի 20-րդ առաջնությունը կմեկնարկի Բրազիլիա-Խորվաթիա ազգային հավաքականների հանդիպումով:
Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունը՝ ՖԻՖԱ-ն, Սան-Պաուլու քաղաքի «Կորինտիանս» մարզադաշտում կայանալիք այդ հանդիպման գլխավոր մրցավար նշանակել է ճապոնացի Յուիտի Նիսիմուրային: 42-ամյա Նիսիմուրան ՖԻՖԱ-ի մրցավար է 2004 թվականից եւ աշխարհի առաջնություններում աշխատելու փորձ ունի: 2010 թվականին ՀԱՀ-ում նա սպասարկել է չորս հանդիպում, այդ թվում՝ քառորդ եզրափակչի Բրազիլիա-Նիդերլանդներ խաղը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ sport-xi.org-ի