Մեծ Հայքի քարտեզը հայերիս համար մոգական ուժ ունի, քանի որ արթնացնում է
մեր պատմական հիշողությունները. հաղթանակներ, դառը պարտություններ, կորուստներ, որոնց հիմնական պատճառը ներքին անմիաբանությունն էր:
Մեծ Հայքի քարտեզը մեր երազանքն է: Ու քարտեզի ուժը նրանում է, որ հային մղում է իրականացված տեսնելու այդ երազը, կրկին ի մի հավաքելու հայրենիքի բզկտված ծվենները:
Հավատը, որ կարելի է հասնել դրան, Սփյուռքի մտավորականներին բերեց Արեւմտյան Հայաստանի պետականության ստեղծման գաղափարին: Մի քանի հոգու ջանքերով լեգենդար Շուշիում հիմնվեց Ազգային Խորհուրդ, որի կողմից էլ 18 հազար սփյուռքահայ ստացավ Արեւմտյան Հայաստանի քաղաքացիություն եւ քվեարկությամբ ընտրեց Արեւմտյան Հայաստանի 64 պատգամավորներով Ազգային ժողովը: Այն իր հերթին փարիզյան նիստում ստեղծեց իր գործադիր մարմինը` Արեւմտյան Հայաստանի Վտարանդի կառավարությունը, որը կոչված է աշխարհին ներկայացնելու հայոց պահանջատիրությունը:
Իսկ ինչպե՞ս ընկալվեց այս համազգային երեւույթը աշխարհասփյուռ հայության կողմից: Թվում էր, թե այն նոր ներուժ կհաղորդի համայն հայությանը միավորվելու եւ համատեղ ուժերով հասնելու բաղձալի նպատակին՝ Հայոց երբեմնի հզոր պետականության ծվենների ի մի հավաքման գործընթացին: Թվում էր, թե ավանդական կուսակցությունները, որոնք եւս ասես թե լծված են այս գործին, ոգեւորությամբ կընդունեն պահանջատիրոջ իրավունքով հանդես եկող ձեռնարկը: Ի վերջո, հայտնի է, որ Հայաստանի Հանրապետությունն այսօր ի վիճակի չէ հանդես գալու լիարժեք պահանջատիրոջ դիրքերից: Ավանդական կուսակցությունները անտարբերություն են ցուցաբերում այս նոր հնարավորությանը: Վախենում են իրենցից խլե՞ն այս խնդրում առաջնությունը: Ի վերջո, հենց այս հարցում առաջնության համար կուսակցությունների հարյուրամյա անիմաստ պայքարն էլ թուլացրել է նրանց:
Համահայկական նոր կառույցը ողջունողների, սպասելիքներ ունեցողների, գործին նեցուկ կանգնողների կողքին ի հայտ են գալիս ոչ միայն թերահավատներն ու անտարբերները, այլեւ բացահայտ թշնամական դիրք բռնածները, մամուլում այս գործն ու գործիչներին ծաղր ու ծանակի ենթարկողները: Ահա հայաստանյան մի թերթ, որը ընդդիմություն է խաղում (անունը դիտավորյալ չեմ հիշատակում, քանի որ արժանի չէ դրան), այս ձեռնարկի դեմ հոդվածների շարք է հրապարակում, ամեն ինչ անելով, որ դուր գա համահայկական այս ծրագրի թշնամիներին: Հատուկ պատվեր կատարող հոդվածագիրն ու թերթի խմբագիրը սկսում են նրանից, որ հայրենասիրական ձեռնարկը համեմատում են Իլյա Իլֆի եւ Եվգենի Պետրովի «12 աթոռի» հերոս, մեծ կոմբինատոր Օստապ Բենդերի գործունեության հետ: Բացահայտ կեղծիքով գոյություն չունեցող թվեր են հրապարակում, գումարներ հաշվում, անհիմն քննադատում հայրենանվեր մարդկանց, որոնք ձեռնարկել են Վիլսոնի Իրավարար վճռի սահմաններում Արեւմտյան Հայաստանի քաղաքացիության եւ անձնագրերի հատկացումը 1915-23 թթ. զոհերի ժառանգորդներին: Իրականում Արեւմտյան Հայաստանի քաղաքացիություն են ընդունել 18 հազար հայեր, որոնք էլ մասնակցել էն Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններին: Ինչ վերաբերում է անձնագրերի բաժանմանը, ապա այս գործը մարտ ամսից է սկիզբ առել, ու հատուկ տպագրված պլաստիկ անձնագրեր են ստացել 250 հոգի: Ինչպես երեւում է, թերթի խմբագրին շատ է հետաքրքրել, թե որտեղ է ծախսվել պլաստիկ անձնագրի տպագրական ծախսից բացի, մնացած գումարը: Իհարկե, թերթի հաշվածը մեկ ու կես միլիոն դոլարի չի հասնում, ընդամենը 10 հազար ԱՄՆ դոլար: Բայց հոդվածի հեղինակներին ու պատվիրատուներին հանգստացնելու համար հայտնեմ, որ Արեւմտյան Հայաստանի անձնագրերի բաժանումից ստացած գումարների համար մանրամասն հաշվետվություն է ներկայացվում Ազգային Խորհրդի նախագահին ու վարչապետին: Հոդվածների հեղինակները համառորեն լռում են վերջերս Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Էրդողանի՝ 1915 թ. եղեռնի զոհերի ժառանգներին թուրքական քաղաքացիություն եւ անձնագիր շնորհելու մասին հայտարարության առնչությամբ, իբրեւ թե իրենց հոդվածներն այդ երեւույթի հետ ոչ մի կապ չունեն: Բայց նրանց մանրամասն բացատրվել էր, թե ինչ նպատակ ունի Արեւմտյան Հայաստանի քաղաքացիության եւ այն հաստատող անձնագրերի բաշխումը հայոց պահանջատիրության իրականացման գործում: Բայց դե այսօր շատերին հետաքրքրում է ոչ թե երկարատեւ պայքարի միջոցով վաղվա համընդհանուր երջանկությունը, այլեւ իրենց այս պահի անհատական շահը:
Ինքս առիթ եմ ունեցել հետաքրքրվելու հայաստանյան ոչ թե ընդդիմադիր, այլեւ հակազգային կեցվածք ունեցող մեկ այլ թերթի հովանավորների խնդրով: Պարզվել է, որ այդ թերթի ու գրպանային կուսակցության ղեկավարն ամեն տարի, ըստ պայմանավորվածության, մեկնում է Գերմանիայի Դաշնություն, մի գրական ֆոնդից 150 հազար դոլար ու նոր առաջադրանքներ ստանում եւ շարունակում իր քայքայիչ գործունեությունը: Գերմանիայում ապրող իմ ընկերներն էլ բացահայտեցին, որ այդ հիմնադրամի գլխավոր հովանավորներից մեկը թուրքական անհայտ կազմակերպություն է…
Արեւմտյան Հայաստանի Վտարանդի կառավարության ու մյուս կառույցների դեմ հոդվածաշարում որպես թիրախ է ընտրվել այդ կառավարության արդարադատության նախարար, նախկինում Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանի դատավոր Սուրեն Ղազարյանը: Թե ինչու է նախկին դատավորը ստիպված եղել հեռանալ երկրից, միանգամայն այլ հարց է, որին կանդրադառնանք ըստ անհրաժեշտության: Ըստ ամենայնի, թերթային հոդվածների հեղինակները կարծել են, թե Արեւմտյան Հայաստանի քաղաքացիության ու անձնագրերի բաշխման պատասխանատուն Սուրեն Ղազարյանն է, ու նրան թիրախ դարձնելով, ամեն կերպ փորձել են վարկաբեկել նրան, վարկաբեկված կերպարի միջոցով էլ՝ Թուրքիայի իշխանությունների ու հակահայ քաղաքականության շահերին չհամապատասխանող Արեւմտյան Հայաստանի Վտարանդի կառավարության` ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի իրականացմանն ուղղված քայլերը:
Ահա նորից Մեծ Հայքի քարտեզը իրեն է գամում հայացքս: Այն ասես դադարում է սոսկ քարտեզ լինելուց ու վերածվում է Ամենայն Հայոց Գաղափարախոսության: Ասես նոր գիծ-սահմաններ են հայտնվում նրա մեջ: Հարյուր հազարավոր ԱՀ քաղաքացիներ տեր են կանգնում իրենց պահանջատիրությանը, ձգտում վերադարձնել կորուսյալ երկրի ծվենները, հազարավոր մարդիկ, որոնք 1915-23 թթ. Եղեռնի զոհերի ժառանգներ են ու Թուրքիայում սերուդ առ սերուդ թաքցրել են իրենց էթնիկ արմատները, արդեն ոչ թե Թուրքիայի Հանրապետության, այլեւ իրենց նախնիների երկրի` Մեծ Հայքի քաղաքացիություն են ընդունել…
Սակայն եւ հայտնվում են տարբեր պատմական ժամանակահատվածներում հայոց թշնամիների ու դավաճանների անունները: Անին Բյուզանդիային վաճառած կաթողիկոս Պետրոս «Գետադարձի» ու Վեստ Սարգսի անունները պետք է հիշվեն, որպեսզի արգելք դրվի դավաճանների վերադարձին:
ԲԱԿՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
10.06.2014
Չպետք է լինի Մեծ կամ Փոքր Հայք, Կիլիկյան Հայաստան, ԼՂՀ, եւ այս կարգի մասնատված տարբերակում ցույց տվող գաղափարներ: Կա եւ պետք է լինի մեկ Հայք այն ամբողջ տարածքի վրա, որը գոնե ինքներս մեզ կարող ենք հիմնավորել որպես Հայք: Քանի ակս գաղափարը չի դարձել հավատամքի նման բան, ո՛չ Փոքր, ո՛չ Մեծ Հայք եւ ոչ էլ որեւէ ՀՀ կունենանք:
Պր. ԱՀՎԿ-յան Վարչապետ Տիգրան Փաշաբեզյան,
Ստորև տեսեք իմ նամակ-բողոքը, ուղված ԱՀՎԿ-յան Արտաքին հարցերով զբաղվող Ձեր նախարարին՝ Արմեն Մկրտչյանին։
====================================
Ողջույն Ձեզ Պր. Կարո,
Ես ապրում եմ Գլենդելում և համարյա լսել եմ բոլոր Ձեր հեռուստահաղորդումները Պետրոս Հաջյանի հետ։
Մարտի 17-ին ես լրացրի իմ տվյալները և Paypal-ով Պր Արմենակ Աբրահամյանին ուղարկեցի 30 Յուրո ԱՀՎԿ-յան անձնագիր ստանալու համար։
Անցավ երեք ամիս և ես դեռ չեմ ստացել իմ անձնագիրը։
Բացի դրանից ես միշ լուրեր էի ստանում ԱՀՎԿ-ից, անձնագրի համար վճարումը կատարելուց հետո այլևս լուրեր չեմ ստանում։
Արդյո՞ք բոլոր Հայերի հետ, որոնք ցանկանում եմ ստանալ ԱՀՎԿ-յան անձնագիր, նույն Ոդիսականն է պատահում։
(Պետրոս Հաջյանի ձախ ականջը կանչի։)
Ստորև կարող եք տեսնել իմ նամակը ուղղված ԱՀՎԿ-յան Արտաքին գործերի հարցով զբաղվող Արմեն Մկրտչյանին։
Կեցցե՛ Հայաստան
Ռոբերտ Նազարյան
[email protected]
====================================
Հարգելի Այս Տողերի Ընթերցողներ,
Անցավ երեք ամիս և ես դեռ չեմ ստացել իմ Արևմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության անձնագիրը։
Ինչքա՞ն եմ ես դեռ սպասելու։
Եթե ինչ որ մեկը կարող է պատասխանել այս հարցին, ապա շնորհ արեք։
Նորից քարը նետված է Կարինե Հայրապետյանի և Իր ամուսնու՝ Արամ Մկրտչյանի պարտեզը և ես սպասում եմ պաշտոնական պատասխանի։ Միևնույն ժամանակ ես հայտնում եմ, որ այլևս լուրեր չեմ ստանում ԱՀՎԿ-ից։
Եթե սա իսկապես կեղծիք էր կամ քաղաքական շորթում, ապա մեղավորները վաղ թե ուշ պատասխան են տալու։
Պետրոս Հաջյանի ձախ ականջը կանչի։
Ես կսպասեմ մեկ ամիս ևս և եթե չստանամ այդ անձնագիրը, որի համար Մարտի 17-ին վճարել եմ 30 Յուրո, ապա կդիմեմ Հայաստանի և Interpol-ի համապատասխան մարմիններին։
Գնդակը այժմ գտնվում է Սիոնիստների դաշտում է։
Կեցցե՛ Արորդիների Հայրենիք Հայաստանը
Ռոբերտ Նազարյան
[email protected]