Բրազիլական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ երկրի նախագահ Դիլմա Ռուսեֆը ներկա չի լինելու հունիսի 12-ին մեկնարկող ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությանը եւ Բրազիլիա-Խորվաթիա մեկնարկային հանդիպմանը:
ԶԼՄ-ների պնդմամբ, նա վախենում է, որ նախագահի պաշտոնում իր աշխատանքից դժգոհ հայրենակիցները ստադիոնում կարող են սուլել իր անունը հայտարարելիս:
Տիկին Ռուսեֆի փոխարեն այդ օրը աշխարհի հնգակի չեմպիոնների խաղին կհետեւի երկրի սպորտի նախարար Ալդո Ռեբելոն:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
10.06.2014