Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Բրազիլիայում առանց սկանդալների ու միջադեպերի անցկացնելու հոգսերով ապրող Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միության համար լրացուցիչ հոգսեր են առաջացել:
Կոռուպցիայի մեջ մեղադրվելու պատճառով ՖԻՖԱ-ն արդեն իսկ իր ռազմավարական հիմնական գործընկերների` գլխավոր հովանավորների հետ լուրջ խնդիրներ ունի: Ներկայումս հետաքննություն է ընթանում մամուլի տրամադրած փաստերով, ըստ որոնց՝ համաշխարհային ֆուտբոլի ղեկավար մարմնի բարձրաստիճան որոշ պաշտոնյաներ 2022 թվականի աշխարհի առաջնությունը կազմակերպելու իրավունքը Քաթարին տալու համար խոշոր կաշառք են վերցրել:
Գործը փակել՝ ՖԻՖԱ-ին դժվար թե հաջողվի, քանի որ հասարակական ճնշմանը միացել են նաեւ աշխարհի առաջնության գլխավոր հովանավորները: Ճապոնական «Sony» կորպորացիայից անմիջապես հետո մանրազնին ու արդար հետաքննություն անցկացնելու եւ կազմակերպությությունը կաշառակերներից մաքրելու պահանջով հանդես են եկել «Visa» եւ «Adidas» ընկերությունները:
ՖԻՖԱ-ի եկամուտները քառամյա ցիկլում միայն այս ընկերություններից կազմում է $1,5 միլիարդ:
Կարդացեք նաև
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
10.06.2014