Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ-ն չկա՞ ԱՊՀ 153 առաջատար բուհերի ցանկում

Հունիս 11,2014 14:07

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը «սխալ վարկանիշավորում» է որակում:
«Էքսպերտ ՌԱ»-ի ուսումնասիրությունը

Ըստ Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) կայքի , «Ինտերֆաքս» միջազգային տեղեկատվական խմբի անցյալ տարվա տվյալներով, նախկին խորհրդային հանրապետությունների 405 բուհերի ցանկում ԵՊՀ-ն զբաղեցնում է 11-րդ տեղը: Նույն աղբյուրից տեղեկանում ենք, որ բուհերի վարկանիշների կազմման մեթոդաբանության մեջ կիրառվել են առաջատար համալսարանների համաշխարհային վարկանիշը մշակող բրիտանական QS (Quacquarelli Symonds) գործակալության մեթոդաբանական մոտեցումները: Վարկանիշի կառուցվածքն էլ բաղկացած է երեք բաղադրիչից` բուհի կրթական, գիտահետազոտական եւ միջազգային գործունեություն: «Ինտերֆաքսի» տվյալներով՝ ԱՊՀ լավագույն բուհերի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Մոսկվայի պետական համալսարանը, 2-րդ տեղում՝ Բելառուսի, 3-րդ տեղում` Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանները: Կիեւի համալսարանը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը, իսկ Վիլնյուսինը՝ 5-րդ:

Այլ են «Էքսպերտ ՌԱ» վարկանիշային կազմակերպության 2014 թ.-ին հրապարակած արդյունքները, ԱՊՀ տարածքի 153 լավագույն բուհերի ցանկում , պարզվում է, հայաստանյան որեւէ բուհ, անգամ Երեւանի պետական համալսարանը՝ չկա: Այստեղ էլ տեղ են գտել Ռուսաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Բելառուսի, Մոլդովայի, Ուզբեկստանի, Ադրբեջանի եւ Ղրղըզստանի բուհերը: Աղբյուրի համաձայն, տվյալ վարկանիշավորման հիմքում ե՛ւ վիճակագրական տվյալներ են՝ կրթության որակի, գործատուների մոտ այդ բուհի շրջանավարտների պահանջված լինելու, գիտահետազոտական գործունեության, միջազգային կապերի եւ այլնի մասին, նաեւ 5500 մարդու շրջանում (գործատուներ, շրջանավարտներ, դասախոսներ, գիտնականներ) անցկացված սոցիոլոգիական հարցումների արդյունքները: Ըստ այդմ՝
առաջատարներից են՝ Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանը, Բելառուսի պետական համալսարանը, Կիեւի՝ Տարաս Շեւչենկոյի անվան ազգային համալսարանը… Հաշվի են առնվել տարբեր չափանիշներ՝ սկսած միջազգային կապերից, վերջացրած արտասահմանցի ուսանողների թվով: «Էքսպերտ ՌԱ»-ի տվյալներով, միայն ԱՊՀ 21 բուհերի (հիմնականում բժշկական) պարագայում է արտասահմանցի ուսանողների թիվը գերազանցել 10%-ը: Առաջատար բուհերի 63%-ը մայրաքաղաքային ծագում ունի: «Էքսպերտ ՌԱ»-ի վարկանիշավորման սանդղակի համաձայն, ԱՊՀ լավագույն բուհերի թվով առաջին տեղում Ռուսաստանն է (95 բուհ), երկրորդ տեղում՝ Ուկրաինան (33 բուհ), ապա Բելառուսն (10 բուհ) ու Ղազախստանը (9 բուհ):
Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հավատ չի ընծայում նման սանդղակներին: «Առավոտի» հետ զրույցում նա նման ռեպլիկ արեց. «Սխալ վարկանիշներ եք նայում, ըստ որոշ վարկանիշների՝ ԱՊՀ բուհերի թվում 11-րդն ենք»: Նա նաեւ խորհուրդ տվեց այդ հարցով ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանից մեկնաբանություն ստանալ: Վարչության պետը, սակայն, խոստացավ ծանոթանալ տվյալ վարկանիշավորման մեթոդաբանությանը՝ հետո միայն մեկնաբանություններ տրամադրել: Այնպես որ՝ Մայր բուհի տեսակետը կներկայացնենք ստանալուն պես:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Armush says:

    Պիտի լինե*ր:Մի ծիծաղեցրեք:Փող վճարող բութիզմ առնող ազգ:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30