Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանը պետք է շոշափելի հարվածներ տա Ադրբեջանին

Հունիս 11,2014 14:45
Myasnik Malxasyan

«Հայկական զինված ուժերը պարտադիր պատասխան արժանի հակահարված պետք է տան, որովհետեւ ցանկացած անտեսումը միշտ հղի է անկանխատեսելի հետեւանքներվ: Ընդ որում, պետք է շոշափելի հարվածներ հասցնել Ադրբեջանին, որ տպավորություն չլինի, թե Հայաստանը թուլացել է»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ազատամարտիկ, ԵԿՄ վարչության նախկին անդամ Մյասնիկ Մալխասյանը՝ անդրադառնալով շփման գծում վերջին շրջանում տեղի ունեցած միջադեպերին: Հիշեցնենք. հունիսի 5-ին Նախիջեւանի հետ սահմանին հակառակորդի կրակոցից սպանվեցին հայկական բանակի պայմանագրային երկու զինծառայողներ՝ 26-ամյա Անդրանիկ Եղոյանն ու 22-ամյա Բորիս Գասպարյանը:

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ հունիսի 6-ին կայացած հանդիպման ժամանակ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարեց. «Իրավիճակի սրումը հղի է Ադրբեջանի համար ծանր հետեւանքներ ունենալու հավանականությամբ»: Մյասնիկ Մալխասյանի համոզմամբ, սակայն, «արժանի հակահարվածը» չի ենթադրում միայն ռազմական ոլորտում, այլ նաեւ դիվանագիտական ոլորտում, քանի որ մեկը մյուսով փոխկապակցված են, եւ մի ոլորտում բացթողումը կարող է ճակատագրական լինել ընդհանրապես:

«Ոչինչ բացառել չի կարելի, եւ այս զարգացումներն էլ լավ բան չեն հուշում»,- ասաց մեր զրուցակիցը՝ արձագանքելով դիտարկմանը` Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության այս անհասկանալի իրավիճակում ղարաբաղյան ճակատում պատերազմական գործողությունների վերսկսումը հավանակա՞ն է: Այս փուլում, նրա համոզմամբ, պաշտպանությունը միայն սահմաններում չպիտի ապահովվի: Մյասնիկ Մալխասյանը ՀՀ գործող իշխանություններին խորհուրդ է տալիս օգտվել Հայաստանի` ՄՄ-ին անդամակցության առումով դեռ անցած տարեվերջին առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրապարակած մոտեցումներից ու խորհուրդներից:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30